×


Մարջան Ավետիսյան .“Անձնական երջանկության համար իմ որոշումն է ուշանում”

Մարջան Ավետիսյանն այս օրերին  շնորհավորանքների, բարեմաղթանքների, ծաղկեփնջերի եւ գեղեցիկ անակնկալների պակաս չունի, իսկ առիթը ծննդյան տարեդարձն է: Դերասանուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ 33-ամյակը նշել է Արցախում՝ մասնակցելով գեղարվեստական նոր ֆիլմի նկարահանումներին:

Մարջան Ավետիսյանը


“Քնած էի, երբ անձնակազմից Ռոզի Ավետիսովնան, Նարինե Գրիգորյանը եւ ուրիշներ  տոնական տորթով, ծաղիկներով մտան հյուրանոցի իմ համարը: Շատ հաճելի էր” ,-մեզ հետ զրույցում պատմել է հոբելյարը:

Մարջանն առանձնապես չի սիրում իր տարեդարձի օրը, իսկ պատճառը ուշադրության կենտրոնում գտնվելն է, ինչից ընկճվում է, եւ երբեմն նախանձում է այն մարդկանց, ովքեր անհամբերությամբ են սպասում ծննդյան օրվան:

Հոբելյարն իր բոլոր տարեդարձներն ասոցացնում է ընտանիքի հետ.
“Այդ օրն անցկացնում էի հայրիկիս, մայրիկիս եւ եղբորս հետ: Միշտ տորթ էր լինում, մոմեր եւ համեղ ուտելիքներ: Կարծեմ՝  9-ամյակս էր, երբ հայրս սագ էր պատրաստել: Երբեք չեմ մոռանա”:

Մարջան Ավետիսյանը


Տոնական տորթի մոմերը փչելիս նա անձնական կյանքին վերաբերող երազանք է մտապահել, նաեւ նախատեսում է ինքն իրեն յուրահատուկ նվեր մատուցել:):

Մարջան Ավետիսյան դերասանուհու եւ կնոջ կյանքում ոչինչ չի պակասում լիակատար երջանկության համար.“Աշխատանքի առումով տարին իսկապես հագեցած էր, իսկ անձնական երջանկության համար պարզապես իմ որոշումն է ուշանում: Կարծում եմ՝ շատ չեմ ուշացել”:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարջան Ավետիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին