Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի եւ հաղորդավար Մանե Մխոյանը երեկ՝ օգոստոսի 23-ին, ամուսնացել է: Նա եւ ընտրյալը՝ Դավիթը, պսակադրվել են Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցում:
29-ամյա Մանե Մխոյանի հարսանիքին ներկա են եղել Անի Խաչիկյանը, Ռոզի Ավետիսովան, Վարուժան Մարգարյանը, Մարիամ Ադամյանը, Համլետ Առաքելյանը, ինչպես նաեւ Դրամատիկականի ու «Առավոտ լուսո» ծրագրի մյուս գործընկերներն ու մտերիմները:
Դերասանուհին դեռ տարիներ առաջ մեզ հետ զրույցում խոստովանել էր, որ նախընտրում է իր նպատակների մասին չբարձրաձայնել եւ խոսել միայն դրանց իրականություն դառնալուց հետո։ Անձնական կյանքը հանրայնացնելու հարցում էլ նա նույն կերպ վարվեց՝ մինչեւ հարսանիքի օրը։
Լուսանկարները՝ Համլետ Առաքելյանի, Ռոզի Ավետիսովայի, Անի Խաչիկյանի, Անժելիկա Մանուկյանի եւ theeiconn-ի ինստագրամյան էջերից
Կարդացեք նաեւ.
Բացահայտում ենք Մանե Մխոյանին. «Սկսել եմ տարատեսակ վախեր հաղթահարել»
Մանե Մխոյան. «Ծատուրյանն ասում էր՝ երբեք դերասանուհի չեմ դառնա, որովհետեւ շատ խեղճ էի»


×
1,548






