×


Մարտա Կիրակոսյանը՝ ընկերոջ անակնկալի, սիրելիի հետ հարաբերությունները օրինականցնելու մասին, եւ ոչ միայն

Հուլիսի 7-ին Մարտա Կիրակոսյանը դարձել է 25 տարեկան: Տոնական օրվա կապակցությամբ BRAVO.am-ը երգչուհու հետ խոսել է սիրելիի մատուցած նվերի, հարաբերություններն օրինականացնելու, ամառային արձակուրդների մասին, եւ ոչ միայն:

«Անակնակալներով լի օր եմ ունեցել: Օրս սկվել է նախատեսվածից մեկ ժամ շուտ, աշակերտներս ժամը 23-ից էին զանգահարում, որ առաջինն իրենք լինեին շնորհավորողը: Շատերն են իրենց բարեմաղթանքները հղել, ինչի համար շատ երջանիկ եմ: Կեսգիշերին մի շարք անակնկալ հյուրեր եմ ունեցել: Մի խոսքով՝ հերթական անմոռանալի տարեդարձս եմ նշել»,- ասել է նա:

Մարտա Կիրակոսյանը


Երգչուհու համար ամենաթանկը սիրելիի նվերն է. «Ինձ համար միշտ էլ ընկերներիս ու մտերիմներիս նվիրած իրերը շատ կարեւոր արժեք են ունեցել: Հարզատներս ինձ լավ են ճանաչում ու ամեն անգամ պիտանի իրեր են նվիրում: Այս տարի էլ շատ արժեքավոր նվերներ եմ ստացել, բայց, միեւնույն է, ինձ համար ամենաթանկն ընկերոջս անակնակալն է»,- պատմել է երգչուհին՝ գաղտնի պահելով, թե ինչ է ստացել սիրելիից:

Տարեդարձի երեկոն հոբելյարի ծնողներն են կազմակերպել. «Խնջույքներ սիրում եմ, բայց ոչ միշտ եմ կարեւորում: Այս տարի ծնողներս էին ինձ համար անակնակալ հավաքույթ կազմակերպել՝ հրավիրելով մեր ամենամտերիմ բարեկամներին ու իմ ընկերներին: Շատ հաճելի եւ ուրախ ժամանակ անցկացրինք»:

Տոնական տորթերի պակաս Մարտան չի ունեցել. «Կեսգիշերից սկսված՝ մի քանի գեղեցիկ տորթերի մոմեր եմ փչել: Տեսակով երազկոտ մարդ չեմ, ոչ թե երազանքներ եմ պահում, այլ՝ նպատակներ, որոնք գրեթե միշտ իրականանում են: Այս տարվա նպատակներիս մասին այժմ չեմ խոսի, ամեն բան իր ժամանակն ունի»:

Մարտա Կիրակոսյանը` սիրելիի հետ


Խոսվելով սպասվելիք նշանադրությունից՝ երգչուհին նշել է. «Ոչինչ չեմ բացառում, ամեն բան հնարավոր է, բայց տարիներն ինձ սովորեցրել են ժամանակից առաջ չընկնել, լինելուց հետո խոսել»:

Մարտան դեռ չի հասցրել վայելել ամառային արձակուրդը. «Զբաղվածությունս շատ-շատ է, դեռ ոչ մի հստակ ծրագիր չունեմ հանգստի հետ կապված, միայն գիտեմ, որ ամսվա վերջին Երգի թատրոնի գործընկերներով գնալու ենք Արցախ»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Մարտա Կիրակոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport