×


Մարտ Բաբայանի դստեր մկրտությանը

Մարտ Բաբայանի դստեր մկրտությունը Մոսկվայում

Մարտ Բաբայանի դուստրը՝ 1-ամյա Մարիելլան, օրեր առաջ մկրտվել է։ Ծնողները Մոսկվայում են կազմակերպել իրենց դստեր մկրտության արարողությունը` լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին:

«Այս շրջանում որոշեցինք կնքել մեր աղջկան, քանի որ մի քանի օր ազատ ժամանակ ունեի, իսկ մեր քավորն էլ այս օրերին Մոսկվայում էր»,-մեզ հետ զրույցում ասել է Մարտը:

Մարտ Բաբայանի դստեր մկրտությանը


Նրա խոսքով՝ դստեր կնքահոր եւ կնքամոր պարտականությունը ստանձնել են այն մարդիկ, ովքեր միշտ պատրաստ են պահել եւ հոգ տանել նրան.«Բորիսն ու Ռուզաննան մեզ շատ հարազատ մարդիկ են, իսկ Մարիելլան նրանց մոտ շատ հանգիստ է մնում»:

Մոսկվայի հայկական եկեղեցում իրենց դստերը մկրտելուց հետո երգչի ընտանիքը խնջույք է կազմակերպել ռեստորանային համալիրներից մեկում եւ նշել առիթը մոտ 80 հյուրի հետ. «Իհարկե, մեծ ցանկություն կար Մարիելլային Հայաստանում մկրտել, բայց մեր գրեթե բոլոր ընկերներն այստեղ են ապրում, դրա համար էլ որոշեցինք Մոսկվայում, բայց հայկական եկեղեցում անել արարողակարգը»:

Մարտ Բաբայանի դստեր մկրտությանը


Ստեղծագործական նորությությունների մասին խոսելով` Մարտն ասել է. «Առաջիկայում կունենամ նոր տեսահոլովակ, նոր երգեր եւ զուգերգեր: Դրանց փակագծերը բացել չեմ ուզում, անակնկալ թող լինի, միայն կասեմ, որ ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ եմ համագործակցել, նրանցից մեկի հետ ես շատ վաղուց էի ուզում զուգերգ ունենալ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարտի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport