Ուրախալի լուր Մեգան Ֆոքսի բոլոր երկրպագուների համար. դերասանուհին հղի է: Նա եւ ամուսինը` Բրայան Օսթին Գրինը, սպասում են իրենց առաջնեկին: “Նրանք հենց նոր են տեղեկացել այս մասին եւ շատ ուրախ են: Հղիությունը պլանավորված չի եղել”,-նշել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:
Դերասանուհի, մոդել Մեգան Ֆոքսը
Հղիության ժամկետը դեռեւս փոքր է, եւ դերասանուհին այս մասին պատմում է միայն ընկերներին ու մտերիմներին, որոնք էլ տարածում են նորությունը:): “Մեգանը ֆիքսված էր կարիերայի վրա, իսկ այժմ նրա համար ամենակարեւորն ընտանիքն է’’,- պնդում են ընկերները:
Հիշեցնենք, Մեգանն ու Բրայանը ամուսնացել են 2010 թվականին: Բրայանն արդեն 10-ամյա որդի ունի` Կասիոուսը: Իսկ Մեգանն առաջին անգամ կմայրանա: Դերասանուհու ընկերները վստահ են, որ Ֆոքսը հիասքանչ մայրիկ կլինի, որովհետեւ հասցրել է համապատասխան փորձ ձեռք բերել:
Մեգան Ֆոքսը ամուսնու՝ Բրայան Օսթին Գրինի հետ
Դե ինչ, BRAVO.am-ը շնորհավորում է աստղային զույգին, իսկ բարի լուրը կհայտնենք ամիսներ անց;):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: