×


Մեծ Բրիտանիայի \"թագուհին\" Երեւանում ներկա է եղել “Best of British Party”-ին :)

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ջանքերով երեկ “Crossroad” ակումբում կայացել է “Best of British Party”-ն: Մինչ քաղաքի բնակիչներից շատերը մտահոգված սպասել են աշխարհի վերջին, միջոցառման մասնակիցները ուղղակի երգել ու պարել են` վայելելով բազմաթիվ անակնկալներով լի ուրախ ժամանցը:

“Best of British Party”-ին մասնակցել են նաեւ Մեծ Բրիտանիայի թագուհին եւ բիֆիթերը :)


Երեկույթը կազմակերպվել էր հյուրերին որոշ ժամանակով մտովի Միացյալ Թագավորություն տեղափոխելու նպատակով:). այս մասին BRAVO.am-ին հայտնել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցներից Նորայր Երզնկյանը: 

“Բրիտանական շունչն ապահովելու համար միջոցառմանը մասնակցում է նաեւ Մեծ Բրիտանիայի թագուհին եւ իր պահակախմբի անդամներից (բիֆիթեր), որը դարձել է Լոնդոնի խորհդանիշներից”, - հավելել է նա:

“Best of British Party”-ի մասնակիցներից


“Շատ ուրախ եմ “Best of British Party”-ի թագուհին լինելու կապակցությամբ ու փորձում եմ հնարավորինս թագուհու դերի մեջ մնալ”,-նշել է Միացյալ Թագավորության թագուհու կերպարը մարմնավորած Քրիստինեն:

“Best of British Party”-ին


Ի դեպ, տարեվերջին կազմակերպված ամենաբրիտանական միջոցառման մասնակիցները ոչ միայն հնարավորություն են ունեցել լուսանկարվել թագուհու ու բիֆիթերի հետ, այլեւ մասնակցել են ինչպես երգի ու պարի, այնպես էլ ինտելեկտուալ մի շարք մրցույթների, որոնց հաղթողներն էլ արժանացել են Միացյալ Թագավորությունը խորհրդանշող ամենատարբեր նվերների:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW