Մեկ տարվա ընդմիջումից հետո հեռուստադիտողին շաբաթական երկու օր կես ժամով առօրյա հոգսերից կտրելու է գալիս “Yere1”-ը. այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում նշել են հեռուստանախագծի պրոդյուսերն ու դերասանները:
Մարտին կմեկնարկի "Yere1"-ի նոր եթերաշրջանը
2008 թվականից եթեր հեռարձակվող հումորային նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի խոսքով` “Yere1”-ի նոր եթերաշրջանում իր հետ խաղում են Գրիգոր Դանիելյանը, Դելոն` Վահագն Ստեփանյանը, Զառա Սահակյանը, Անդոն` Անդրանիկ Հարությունյանը, Սեպուհ Ապիկյանը եւ ուրիշներ:
Մարտին կմեկնարկի "Yere1"-ի նոր եթերաշրջանը
“Բացառությամբ Վիպոյանների` մյուս կերպարները նոր են, որոնց թվում են խոպանչի Սասունն ու իր ընտանիքը, Խափլանյանների սուտասան ընտանիքը եւ անհաջողակ լրագրող Գառնիկ Գոմշյանը”,-ասել է “Yere1”-ի պրոդյուսերը:
Գրիգոր Դանիելյանի ընտանիքը
Վիպոյանի սիրելի թիկնապահ Սերոժի դերում հանդես եկող Գրիգոր Դանիելյանն էլ նշել է, որ այս եթերաշրջանում երկու կերպար է մարմնավորելու.“Խոպանչի Սասունի դերում եմ հանդես գալու, որը 15 տարի է` թողել է ընտանիքն ու գնացել Ռուսաստան` արտագնա աշխատանքի”:
Անդրանիկ Հարությունյանը կնոջ հետ
Նախագծի դերասանական կազմը համալրել է Երեւանի կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանը. “Անհաջողակ լրագրող Գառնիկ Գոմշյանի կերպարն եմ մարմնավորելու: Սիրով համաձայնեցի նկարահանվել “Yere1”-ում”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/BRAVO.am/
Լուսանկարները` “Yere1”-ի, BRAVO.am-ի եւ դերասանների անձնական արխիվներից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: