×


Մենչը՝ Մեքսիկայում հանգստի եւ «Ֆուլ Yere1»-ի զարգացումների մասին

Մի քանի շաբաթ է՝ հեռուստադիտողը հետեւում է «Ֆուլ Yere1»-ի զարգացումներին: Ինչպես նախորդ զրույցում նշել էր նախագծի պրոդյուսեր, հումորիստ-դերասան Արմեն Պետրոսյանը, հուսով են կրկնել նախորդ նախագծերի հաջողությունը:

«Կարծիքները դրական են: Իհարկե, նախատեսում էինք, որ համեմատելու են «Ֆուլ Հաուս»-ի հետ, բայց այս ծրագիրը ոչ մի ընդհանուր բան չունի նրա հետ եւ պետք է դիտարկել որպես ամբողջովին այլ նախագիծ: Այն, միանշանակ, կունենա 2-րդ եթերաշրջան»,-BRAVO.am-ին ասել է նա եւ հավելել, որ աշխատանքները կսկսեն, երբ ավարտվեն առաջին եթերաշրջանի նկարահանումները:

Մենչն ու Կրիստինան՝ Կանկունում


Այս շրջանում Մենչն ընտանիքի հետ Միացյալ Նահանգներում է: Ինչպես նշել է, շուտով կվերադառնա Երեւան: Բայց մինչ այդ Լոս Անջելեսում իրականացվում են իր մասնակցությամբ տեսարանների նկարահանումները:

Աշխատանքային առօրյային զուգահեռ նա հասցնում է նաեւ հանգստին ժամանակ հատկացնել: Այս օրերին կնոջ եւ ընկերների հետ Մեքսիկայում է:

Մենչը` Կանկունում


«Որոշեցինք մեր ընկերների հետ մի քանի օրով գնալ Կանկուն: Շատ հաճելի վայր է՝ ծով, լավ եղանակ եւ ամենակարեւորը՝ հաճելի ընտանիք` մեր ընկերները, որոնց հետ անց ենք կացնում մեր ոչ կարճատեւ հանգիստը: Առաջին անգամ չեմ այս երկրում, բայց առաջին անգամ եմ Կանկուն քաղաքում: Միշտ ցանկացել ենք գալ»,-ասել է Մենչն ու հավելել, որ յուրաքանչյուր նոր վայր մնում է հիշողության մեջ հավերժ: Կանկունից տպավորությունները եւս վառ են:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Արմեն Պետրոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW