×


Մերի Շահինյան.«Այս տարիքի երեխաների մայրիկներն ինձ կհասկանան»

Մերի Շահինյանը եւ գերմանաբնակ գործարար Արտաշես Մարգարյանը մեկ տարի է՝ վայելում են ծնող լինելու բերկրանքը: Այս շրջանում Գերմանիայում բնակվող զույգը որդու մեկամյակի առթիվ հավաքույթ է կազմակերպել՝ Հայաստանում գտնվող հարազատներին խոստանալով առիթը նշել նաեւ նրանց հետ:):

Մերի Շահինյանի որդու մեկամյակին


«Տարեդարձի գիշերը Միքայելիս համար շատ փուչիկներ փչեցինք, եւ առավոտը նրա համար անակնկալներով սկսվեց: Շատ հավանեց, ուրախացավ, նույնիսկ թույլ տվեց լուսանկարել: Փոքրիկ խնջույք էինք կազմակերպել ամենամտերիմների համար: Ավելի մեծ խնջույք կլինի փոքր-ինչ ուշ՝ Երեւանում»,-BRAVO.am-ին ասել է հաղորդավարուհին եւ հավելել, որ շնորհավորանքների, բարեմաղթանքների հետ մեկտեղ տղան խաղալիքներ է նվեր ստացել:

Մերի Շահինյանն՝ ամուսնու հետ


Մերիից տեղեկացանք, որ պատրաստվում են հայրենիք վերադառնալ հոկտեմբերին: Խոսելով փոքրիկի մասին` նա նշել է, որ բավական աշխույժ ու ակտիվ երեխա է.«Մեկ վայրկյան անգամ հանգիստ չի նստում: Փորձում է ինքնուրույն քայլել` առանց մեր օգնության: Այս տարիքի երեխաների մայրիկներն ինձ կհասկանան»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է մերի Շահինյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW