Միհրան Ծառուկյանը մտահոգություն է հայտնել, թե “մարդիկ չարացել են իր նկատմամբ իր եւ Մերի Մակարյանի նկարների` համացանցում հայտնվելուց հետո, ինչպես նաեւ տարածված սխալ ինֆորմացիայի պատճառով”: Նշենք, որ խոսքը “Դժվար ապրուստ”-ի դերասանուհու ծննդյան տարեդարձի խնջույքի ժամանակ արված լուսանկարների մասին է, որոնք էլ ավելի են թեժացրել նրանց հավանական սիրային կապի մասին խոսակցությունները:
Միհրան Ծառուկյանն ու Մերի Մակարյանը դերասանուհու ծննդյան տարեդարձին
“Իրականությունը ներկայացնելու նպատակով պաշտոնապես հայտնում եմ, որ մենք` ես եւ Մերին, պարզապես շատ լավ ընկերներ ենք, հենց դրա պատճառով մեր միջեւ չի կարող լինել նման բան: Ես ունեմ իմ անձնական կյանքը, որը բացարձակ կապ չունի եւ չի էլ կարող ունենալ Մերի Մակարյանի հետ”,- “Facebook”-ի իր էջում գրել է Միհրան Ծառուկյանը:
Միհրան Ծառուկյանը
Երգիչը նշել է, թե շատ է գնահատում իր երկրպագուներին, որոնց չլինելու դեպքում իր աշխատանքն անիմաստ կլիներ. “Բազմիցս հայտարարել եմ, որ հենց կսիրեմ մեկին, անպայման դրա մասին բարձրաձայն կհայտնեմ: Վստահ եմ, իմ շատ սիրելի երկրպագուներ, որ նման “կեղծ բամբասանքների” այլեւս չեք հավատա”:
BRAVO.am
Լուսանկարները` Մերի Մակարյանի “ֆեյսբուքյան” խմբից եւ BRAVO.am-ի


×
56,566






