×


Միհրան. “Ինձ համար հրաշալի զգացողություն էր”

Ամերիկաբնակ պարող Միհրան Կիրակոսյանն անկախ տարվա եղանակից աշխատում է. դասավանդելուն զուգահեռ նոր պարային բեմադրություններ է պատրաստում, որոնց մասին պատմել է BRAVO.am-ին. “Հիմա ավելի շատ պարեր եմ բեմադրում “Nickeledeon” շոուի համար, Սելենա Գոմեսի եւ մի քանի սկսնակ երգիչների համար: Նաեւ գնում եմ Ամերիկայի տարբեր նահանգներ ու երկրներ եւ պարի դասեր եմ անցկացնում”:

Միհրանը


Վերջերս մեր հայրենակիցը մեկ շաբաթով մեկնել է Կուբա` Հավանա: Միհրանը պարեր է բեմադրում երիտասարդ սկսնակ երգիչ Անտոնիո Ֆելիպեի համար, որն ազգությամբ կուբացի է, բայց ծնվել է Միացյալ Նահանգներում: Ինչպես Միհրանն է պատմել, միասին մեկնել են Կուբա` տեղում ուսումնասիրելու աֆրո-կուբայական պարերը. “Այդ ոճը միախառնել ենք ժամանակակից քաղաքային պարային ոճի հետ եւ նոր պարային համարներ արել Անտոնիոյի համար: Այնտեղ գտնվելու ընթացքում նաեւ կազմակերպեցինք պարային դասընացներ: Ի դեպ, առաջին անգամ էր, որ ամերիկյան պարուսույցը Կուբայում պարի գործնական դասեր է տալիս. ինձ համար հրաշալի զգացողություն էր”:

Միհրանը պարեր է բեմադրում երիտասարդ սկսնակ երգիչ Անտոնիո Ֆելիպեի համար


Առաջին անգամ լինելով Կուբայում ` Միհրանը շատ է հավանել երկիրը եւ լավ տպավորություններով է վերադարձել Լոս Անջելես. “Քանի որ Կուբան կոմունիստական երկիր է, ինձ մոտ Հայաստանի հետ կապված հիշողություններ արթնացան, երբ մեր երկիրը ԽՍՀՄ կազմում էր: Շատ հավանեցի այնտեղ ավտոմեքենա վարելու պրոցեսը, որովհետեւ փողոցներն ընդհանրապես լցված չեն գովազդային վահանակներով: Հեռուստացույցով ոչ մի կոմերցիոն բան չի ցուցադրվում, մարդկանց ուղեղները չեն լվանում, բացի քաղաքականությունից:): Իմ տպավորությամբ, մարդիկ այնտեղ շատ երջանիկ են՝ համեմատած մյուս երկրների հետ, որոնք շատ ավելին ունեն, բայց դեպրեսիայի մեջ են ու չեն վայելում կյանքը”:

Միհրանն այժմ փորձում է ավելի քիչ ճամփորդել եւ իր ազատ ժամանակն անցկացնել զույգ աղջիկների` Լիլիի եւ Սոֆյայի հետ


Միհրան Կիրակոսյանն այժմ փորձում է ավելի քիչ ճամփորդել եւ իր ազատ ժամանակն անցկացնել զույգ դուստրերի` Լիլիի եւ Սոֆիայի հետ, որոնք օգոստոսի 9-ին դարձել են մեկ տարեկան. “Աղջիկներիս հետ միասին դեռ չեմ ճամփորդել, բավական դժվար կլինի. դեռ այնքան փոքրիկ են: Որքան հասցնում եմ, տանում եմ զբոսանքի, միասին պտտվում ենք քաղաքով”:

Միհրանը նաեւ հավելել է, որ Հայաստան գալու պլաններ դեռ չունի, բայց մոտ ապագայում միգուցե գա:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Միհրանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW