×


Մինչեւ 70% ամառային զեղչ` “LaGalleria” բրենդային բուտիկներում

“LaGalleria” լյուքսային բուտիկների հայաստանյան առաջատար ցանցն առաջարկում է այս սեզոնին ոճային տեսք ունենալ` բրենդային հագուստն ու աքսեսուարները ձեռք բերելով գրավիչ գներով. ամառային տեսականու համար սահմանվել է 40-70% զեղչ:

Ամառային զեղչերի մեկնարկն ազդարարող միջոցառմանը


Զեղչերը գործում են Հյուսիսային պողոտա 3 հասցեում տեղակայված “LaGalleria Woman”, “LaGalleria Man” եւ “Corneliani” բուտիկներում. հաճելի ու այդքան սպասված գնումներդ հասցրու կատարել մեծ խնայումներով:

Հարմարավետ եւ շքեղ սրահներից կարող եք ձեռք բերել “Fendi”, “Christian Dior”, “Alexander McQueen”,“Gucci”, “Dolce&Gabbana”, “Brunello Cucinelli”, “SaintLaurentParis”, “ETRO”, Stile Latino, “Tod’s”, “Corneliani”  ու հանրահայտ այլ բրենդների կանանց, տղամարդկանց, մանկական հագուստ, ինչպես նաեւ պայուսակ, կոշիկ, զարդեր, փողկապներ եւ այլն:

Բրենդային հագուստն ու աքսեսուարները ձեռք բերեք գրավիչ գներով


Ամառային զեղչերի մեկնարկն արդեն ավանդական դարձած միջոցառմամբ տրվել է հունիսի 28-ին: “LaGalleria” արվեստաշունչ անկյունում տիրող տոնական մթնոլորտն ապահովել են կարմիր գորգը, հաճելի երաժշտությունը, կոկտեյլային հյուրասիրությունն ու գեղեցիկ շոու-ծրագիրը:

Հյուրերին ապակյա ցուցափեղկից թատերական համարով ողջունել է Չարլի Չապլինը, այնուհետեւ մուտքի մոտ տեղի է ունեցել պարային ֆլեշմոբ: Միջոցառման շրջանակում ֆիլմային հանրահայտ կերպարներ մարմնավորող դերասաններն ու պարողները հանդես են եկել  թատերական էտյուդներով ու պարային համարներով:

Մինչեւ 70% ամառային զեղչ` “LaGalleria” բրենդային բուտիկներում


“Արդեն ավանդական դարձած ամառային զեղչերի բացման օրը շոփինգ տոն է բոլորի համար. հաճախորդները հաճելի միջավայրում ավելի շատ եւ շահավետ գնումներ են կատարում ողջ ընտանիքի համար, անցորդները՝  ներգրավվում տոնական մթնոլորտին: Այս անգամ ինչպես խանութի կորպորատիվ ամսագիրը, այնպես էլ միջոցառումը ֆիլմերի թեմայով է. հնչում են հայտնի սաունդթրեքեր, կենդանի ցուցափեղկերին եւ պարային ծրագրերում եւս կնկատեք սիրված հերոսների”,-մեզ հետ զրույցում նշել է “LaGalleria”-ի մարկետոլոգ Անի Սեդրակյանը:

Ամառային զեղչերի մեկնարկն ազդարարող միջոցառմանը


Լավագույնը եւ առաջինը Ձեզ համար “LaGalleria” լյուքսային խանութ-սրահներում՝ արդեն նաեւ աշուն-ձմեռ 2013/14 հավաքածուներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել lagalleria.am կամ հետեւել "LaGalleria"-ի “ֆեյսբուքյան” էջին:

BRAVO.am
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW