×


Միշել Օբաման՝ կուրծքը բաց ստրկուհու տեսքով

Իսպանական “Magazine de Fuera de Serie”-ը սկանդալային համար է թողարկել, որի շապիկը քննադատությունների է արժանացել՝ որակվելով ռասիստական: Պատճառն այն է, որ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային պարբերականը ներկայացրել է կուրծքը բաց ստրկուհու տեսքով:

Իսպանական "Fuera de Serie" ամսագիրը Միշել Օբամային ներկայացրել է կուրծքը բաց ստրկուհու տեսքով


Նշենք, որ ֆոտոշոփի ենթարկված լուսանկարի օրիգինալը 1800 թվականին ստեղծված կտավ է, որի հեղինակը ֆրանսիացի նկարիչ Մարի-Գիյեմին Բենուան է: Լուվրում ցուցադրված “Սեւամորթ կնոջ դիմանկար”-ում պատկերված ստրուկը ցուցադրում է իր աջ կուրծքը:

Միշել եւ Բարաք Օբամաները


Ամսագրում առաջին տիկինը ներկայացվում է որպես ստրկուհու թոռնուհի, նշվում է, թե “Միշել Օբամայի  նախապապերը ստրուկներ են եղել”: Տեքստի ամբողջական տարբերակը դեռեւս հասանելի չէ համացանցում, բայց Daily Mail-ի հաղորդմամբ` հրապարակման նպատակն է ցույց տալ, որ կայացած յուրաքանչյուր տղամարդու կողքին ուժեղ կին է կանգնած:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW