×


Միշոն “մեղադրվում” է նոր դավանանքի ստեղծման համար :)

Միշոյի “ֆեյսբուքյան” պաշտոնական էջում կա լուսանկարների մի ալբոմ, որտեղ տեղ են գտել հայ մի տատիկի, երիտասարդ կորեացու եւ այլ մի շարք անձանց լուսանկարներ: Նրանց միավորում է հայազգի ռեփերը, իսկ ավելի կոնկրետ` միշոիզմը: Նրանք միշոիստներ են, իսկ ապացույցը ձեռքերի ժեստն է` լատիներեն M տառի տեսքով, որն արդեն տարիներ է, ինչ ասոցացվում է Միշոյի անվան ու ծավալած գործունեության հետ:

Միշոն


“Նման նկարներ շատ-շատ կան իմ կողմից վստահված անձի մոտ, ով էլ հորինել ա “միշոիստ” տերմինն ու էսօր ինձ հետ զուգահեռ զբաղվում ա “ֆեյսբուքյան” էջովս, ուղղակի դրանք հրապարակելու ժամանակ չի գտնում: Էդ մարդը մոլորակի բոլոր կետերի հետ կապ ունի, ու չեմ զարմանա, եթե մի օր ալբոմում այլմոլորակայինի նկար էլ հայտնվի:)”,-պատմել է Միշոն:

Միշոիստների լուսանկարներով “Միշոիզմ” ալբոմից բացի, “Ֆեյսբուք”-ում միշոիզմը գրանցված է նաեւ որպես դավանանք, ինչի մասին Միշոն, պարզվում է, BRAVO.am-ից տեղեկացավ:).“Լո՞ւրջ եք ասում: Շատ խնդալու էր: Չգիտեի դրա մասին: Դրան կարելի ա նորմալ նայել: Ես դա ընկալում եմ որպես համակրանք, ոչ թե իրական դավանանք: Կարելի ա համակրել, բայց ֆանատիզմով չհիվանդանալ”:

Կորեացի միշոիստ:)


Չի ընդունում

Ռեփերն, ի դեպ, չի ընդունում ֆանատիզմը. “Ես ոչ մի բանիզմով երբեք չեմ տարվել: Պետք չի, որ մարդիկ ֆանատիզմը խառնեն համակրանքի հետ. նորմալ ա, երբ համակրում ես, հարգում ես, ընդունում ես, գնահատում ես, բայց նորմալ չի, երբ ֆանատիզմով ես տարվում, որի դեպքում կորում ա քո անձը: Ես դա չեմ ընդունում: Իմ հանդեպ էլ ֆանատիզմը չեմ ընդունում, հասկանում եմ, բայց չեմ ընդունում”:

Երբ մարդուն չես ճանաչում

Մի առիթով Միշոն ասել է, որ չի կարելի ինչ-որ բան դնել կշեռքի վրա ու ասել` նրա համար ինչ-որ բան կզոհաբերեմ: Ու այսօր ռեփերին վախեցնում է այն, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են իր համար ինչ-որ բան զոհաբերել. “Տենց դեպքեր էլ ա եղել, երբ ֆանատները սպառնացել են իրենց կյանքին վերջ տալ: Իսկ երբ դու մարդուն չես ճանաչում, չգիտես` նա ինչի ա ընդունակ: Չի կարելի անտարբեր լինել էն մարդկանց նկատմամբ, որոնք թույլ են: Իսկ նման քայլի միայն թույլ մարդիկ են գնում”:

Միշոն


Նրա փոխանցմամբ, իր ֆանատները պայմանականորեն բաժանվում են երկու խմբի.  առաջինում իր կերպարի ֆանատներն են, իսկ երկրորդում` խոսքի: Բոլորին սիրելով` Միշոն առավել արժեւորում է երկրորդ խմբի ներկայացուցիչներին.“Ավելի կարեւոր ա ինձ համար, երբ իմ միտքն են գնահատում”: Ռեփերի խոսքով` միայն ցանկանում է, որ իրեն լսեն ու սկսեն մտածել այն խնդիրների մասին, որոնք բարձրաձայնում է. “Ով ինձ հասկանում ա` հասկանում ա, ով չէ… ցավում եմ”:

“Ատում ա”

BRAVO.am-ը Միշոյին նաեւ առաջարկել է բարձրաձայնել այն խնդիրը, որը վերջին շրջանում իրեն ամենաշատն է հուզում. “Շատ են ու անձնական չեն. համազգային, համաերիտասարդահասարակական պրոբլեմներ են: Բայց էս պահին կասեմ, որ ջահելությունը ստիմուլ չունի: Ես ուզում եմ էդ ստիմուլը ստեղծեմ, որովհետեւ տարբեր ոլորտներում ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր կարող են ամեն ինչ փոխել, վերացնել համատարած կեղծիքը: Օրինակ` ես ատում եմ մեր հայ ժամանակակից երգարվեստը, որովհետեւ կեղծ ա իմ համար, 98 տոկոսը կեղծ ա, հոգի չկա: Ու նույն վիճակն ա գրեթե բոլոր ոլորտներում: Արդեն ամեն ինչ փոխելու ժամանակն ա”:

Միշոն


Նա նշել է, որ իր ասելիքն իրոք շատ է ու ընդհանրապես Հայաստանում է ասելիքը շատ. “Բայց վատն են ա, որ շատ խոսում են, բայց բան չեն ասում: Ուզում եմ ասողներ լինեն, ոչ թե խոսողներ”:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Միշոյի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW