Արական սեռի ներկայացուցիչներրը հաճախ խորտակվում են Միրանդա Քերի անեզր, կապույտ աչքերում: Մոդելը որոշել է վերջնականապես “կործանել” իր բոլոր երկրպագուներին՝ ավելի ընդգծելով աչքերն ու հանդես գալով սեքսուալ տիկնիկի կերպարով:):
Միրանդա Քերը
Գեղեցկուհու` 1960-ականների ոճով ֆոտոշարքն արվել է “Jalouse” ամսագրի համար: Գերմանացի Սեբաստիան Մադենի հեղինակած լուսանկարներում Միրանդան ցուցադրում է ոչ միայն իր սլացիկ եւ գեղեցիկ ոտքերն, այլ նաեւ չի մոռացել հանել շապիկն ու մնալ կիսամերկ. “Louis Vuitton” ապրանքանիշի նեղ շրջազգեստի հետ նա կրում է միայն վզնոց եւ լայնեզր գլխարկ:
Միրանդա Քերը
Մոդելը ցուցադրում է նաեւ “Saint Laurant” ապրանքանշի գարնանային նոր հավաքածուի նմուշները` եւս մեկ անգամ ապացուցելով, որ ռետրո հագուստն ու դասական ոճը մշտապես նորաձեւ են եւ ակտուալ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը՝ Daily Mail


×
5,629






