Հաջողակ մոդել, կին եւ մայր Միրանդա Քերը կրկին հանդես է եկել հարսի դերում, բայց միայն ներքնազգեստ գովազդելու համար:): Գեղեցկուհու մասնակցությամբ ֆոտոշարքն արվել է “Victoria’s Secret” ապրանքանիշի հարսանյաց նոր հավաքածուն ներկայացնող կատալոգի համար:
Միրանդա Քերը
Ներքնազգեստները նախատեսված են տարբեր կազմվածք ունեցող կանանց համար: Հավաքածուն ներառում է զուգագուլպաներ, բոդիներ, դիզայներները չեն անտեսել նաեւ սպորտային ոճի սիրահար հարսներին:):
Միրանդա Քերը
Նշենք, որ 29-ամյա Միրանդան մայրանալուց հետո ոչ միայն չի դադարել մոդելային գործունեությունը, այլ աշխատում է բավական խիտ գրաֆիկով, իսկ նրա կազմվածքն էլ ավելի սեքսուալ եւ գեղեցիկ է դարձել:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Etoday
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: