×


Մհերի խոստումն ու հղի կնոջ նոր լուսանկարը

BRAVO.am-ն առաջինն է տեղեկացրել, որ Մհերը շուտով հայր կդառնա: Թեեւ ապագա ծնողները այս շրջանում չեն ցանկանում խոսել փոքրիկի մասին, սակայն մեզ հետ զրույցում հայտնել էին, որ իրենց առաջնեկը տղա է: Երգչի կինը` Արմինան, ինստագրամյան իր էջում առաջին անգամ գեղեցիկ կարգավիճակը ներկայացնող լուսանկար է հրապարակել:

Ի դեպ, զույգն օրերս նշել է ամուսնության մեկամյակը, ինչի առթիվ Մհերի կինը գրել է.«1 տարի անցավ... Ես ամենաերջանիկ աղջիկն եմ աշխարհում, բայց գիտեք՝ ինչո՞ւ: Քանի որ ստացա լավագույն մարդը աշխարհում: Ուզում եմ ասել միայն երեք ամենակարեւոր խոսքերն ինձ համար, խոսքեր, որոնք դարձել են իմ աշխարհը, երեք բառ, որ դարձան ինձ համար ազդանշան, իմ թեւերը, իմ ոգեշնչումը: Ես սիրում եմ քեզ: Ես սիրում եմ ձեզ ավելի շատ կյանքից, ես երջանիկ եմ, որ ունեմ քեզ ու արդեն ձեզ...»:

Մհերը՝ կնոջ հետ


Երգիչն էլ իր էջում հարսանիքից տեսանյութ է հրապարակել եւ գրել.«Մեր ամուսնությունից անցավ մեկ տարի, մենք հավերժ ենք: Ես քեզ խոստացել եմ եւ խոստմանս տերն եմ: Սիրում եմ քեզ, Արմինե Մեսրոպյան»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW