×


Մհեր Մկրտչյանը 82 տարեկան կդառնար

Այսօր` հուլիսի 4-ին կլրանար նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգու, նաեւ դրամատիկ դերերով հայտնի Մհեր Մկրտչյանի 82-ամյակը: Դերասանը ծնվել է 1930 փվականին` Գյումրիում: Նրա մահվանից 19 տարի է անցել, Մկրտչյանը մահացավ 63 տարեկանում:

Մհեր Մկրտչյանը


Կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունն ու էկրանի ճշմարիտ զգացողությունը Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։

Նրա բարձր պրոֆեսիոնալիզմն ու մյուս հատկանիշները հիանալի դրսեւորվել են Արսենի («Նվագախմբի տղաները»), Գասպարի («Եռանկյունի»), Իշխանի («Մենք ենք մեր սարերը»), Հայրիկի («Հայրիկ»), Ամիրոյի («Նահապետ»), Գրիգոր աղայի («Կտոր մը երկինք») եւ մյուս դերերում։

Մհեր Մկրտչյանը


Մհեր Մկրտչյանը «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), մինչդեռ դրսի կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66»,«Միմինո», «Ալի բաբան եւ քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգեւներով։

Մհեր Մկրտչյանը


Վարդան Աճեմյանը նշել է, որ “Մհեր Մկրտչյանը, իրոք, ծնված է բեմի համար... Նա ունի խոշոր դերասանի բոլոր տվյալները...”: Անրի Վերնոյն էլ լիովին հավատացած էր, որ Մհերը դերասան է ծնվել:

Ե´վ ծիծաղ, ե´ւ արցունք աչքերում, ուրախ ու խոհուն արվեստով, անեզր սիրո սահմաններով, ուրախ ու տխուր մարդ, մեր ժամանակների մեծագույն դերասան, մեր սիրելի Ֆրունզ, շարունակելու ենք սիրել քեզ ու գնահատել քո թողած ժառանգությունը:Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW