“Antidote’’ -ը նոր նախագիծ է ներկայացրել. “The Icons Issue’’-ն ամսագրերի շարք է, որի ութ շապիկը զարդարել են աշխարհի ամենահայտնի մոդելները: Գեղեցկուհիներից մեկն էլ Նաոմի Քեմփբելն է:
Մոդել Նաոմի Քեմփբելը
“Սեւ հովազի”՝ ամսագրի համար արված ֆոտոշարքի խորագիրն է՝ “Սուրբ Նաոմի”: Լուսանկարչի դերում հանդես է եկել Յան Վելթերսը: Սեւամորթ գեղեցկուհուն շրջապատում է սպիտակ գույնը` սպիտակ հագուստ, աքսեսուարներ, պատեր:
Մոդել Նաոմի Քեմփբելը
42-ամյա Նաոմին շարունակում է մնալ ամենապահանջված մոդելներից մեկը: Շուտով նա հանդես կգա նաեւ որպես հաղորդավարուհի. “The Face’’ նոր ռեալիթի շոուի շրջանակում Քեմփբելը տաղանդավոր մոդելներ կփնտրի, որոնք հնարավորություն կստանան աշխատել նորաձեւության ոլորտում:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: