Դերասան-ամուսիններ Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը այս շրջանում բնակություն են հաստատել Լոս Անջելեսում: BRAVO.am-ն Աննայի հետ խոսել է Միացյալ Նահանգներ տեղափոխվելու եւ առաջիկա ծրագրերի մասին:
«Անորոշ ժամանակով ընտանիքով կապրենք այստեղ: Հնարավոր է՝ երկար մնանք. օգոստոսից այստեղ ենք»,-նշել է դերասանուհի-պարուհին:
Աննա Սիմոնյանը՝ որդու հետ
Նրա խոսքով՝ գործնական առաջարկներ եւ ծրագրեր ունեն: Այժմ Աննան «ՊանԱրմենիա TV»-ով վարում է «Բարի լույս, հայեր» ծրագիրը:
Դերասանուհին ասել է, որ երեխայի ապագայի հետ կապված ծրագրեր ունեն, որոնք պետք է իրականացնեն: «Նաեւ ամուսնուս հետ համատեղ նախագծեր ունենք, որոնց մասին դեռ չեմ ուզում խոսել, քանի որ նախապատրաստական փուլում են»,-եզրափակել է Աննան:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Աննայի անձնական արխիվից


×
15,898






