×


Մուրադ Նադիրյանը դստեր 3-ամյակը տոնի է վերածել

Դերասան-ամուսիններ Մուրադ Նադիրյանի եւ Աննա Խաչատրյանի դուստրն օրերս դարձել է 3 տարեկան: Փոքրիկ Մանանայի օրը ծնողները տոնի են վերածել` մանկական սրճարաններից մեկում տարեդարձի խնջույք կազմակերպելով, իսկ լուսանկարները տրամադրել են BRAVO.am-ին:

Աննա Խաչատրյանը` դստեր հետ


«Շատ ուրախ եւ յուրահատուկ օր էր ոչ միայն փոքրերի համար, այլեւ մեծերի: Մանանան էլ շատ ոգեւորված էր. վայելում էր ամեն մի շնորհավորանքն ու նվերը»,-մեզ հետ զրույցում պատմել է դերասանուհին:

Մինչ խնջույքի մեկնարկը, մայր եւ դուստր մասնակցել են լուսանկարահանման. «Աղջիկս պատրաստակամ կատարում էր լուսանկարչի բոլոր հրահանգները` ժպտալ, թիթիզանալ, պտտվել եւ այլն: Վերջում լուսանկարիչը խոստովանեց, որ առաջին անգամ է նման երեխայի հետ աշխատում, ով մեծ մարդու նման ողջ ընթացքում լսել է իրեն»:

Մուրադ Նադիրյանի եւ Աննա Խաչատրյանի դստեր տարեդարձին


Փոքրիկ Մանանայի ծննդյան տոնի հյուրերի թվում են եղել մտերիմներն ու հարազատները, աղջնակի տարեդարձին մասնակցել է նաեւ երկար տարիներ Լեհաստանում բնակվող հորեղբոր ընտանիքը:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Խանդութ Պարույրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW