2011-ի օգոստոսին ծնվեց հեռուստահաղորդավար-ամուսիններ Սուրեն Փահլեւանյանի եւ Յանա Դանիելյանի առաջնեկը: BRAVO.am-ը շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասին նորություններով հետաքրքրվող իր ընթերցողներին տեղեկացրեց, որ հայրիկի եւ մայրիկի դերում զույգը շատ երջանիկ է:
Յանա Դանիելյանը եւ Սուրեն Փահլեւանյանը
Նույն տարվա աշնանն արդեն պատմեցինք, որ Ադելի մայրիկը կարծում է` դուստրը սկսում է նմանվել իր հայրիկին` Սուրենին, սիրով են խնամում աղջկան. “Կսպասենք, որ Ադելը մի քիչ մեծանա, հետո նաեւ երկրորդ բալիկի մասին կմտածենք”:
Այս հուլիսին հրապարակեցինք Յանա Դանիելյանի ծննդյան տարեդարձի նկարները, որոնցում զույգը գրկախառնված է, չի թաքցնում միմյանց հանդեպ տածած ջերմ զգացմունքները:
Այս լուսանկարը ֆիքսվել է Յանայի եւ նորածին Ադելի ծննդատնից դուրս գրվելու օրը
Մեկ ամիս առաջ էլ հաղորդավարուհին պատմեց, որ օգոստոսի 23-ին ամուսնու 27-ամյակի կապակցությամբ, իմանալով, որ նա ավտոմեքենաների հանդեպ մեծ սեր ունի, նրան ավտոմեքենայի նոր համարանիշ է նվիրել:):
Յանայի եւ Սուրենի ամուսնական կյանքը կարծես թե բնականոն հունով է ընթանում, սերն էլ չի պակասում, այլ հակառակը, բայց մամուլում հրապարակումներ են հայտնվել, որոնցում նշված է, թե “զույգը որոշել է խզել հարաբերությունները եւ առաջիկայում կբաժանվի”:
Յանան եւ Սուրենը իրենց աղջկա ծննդյան տարեդարձին
Ճշտելու համար, թե այս բամբասանքը համապատասխանում է իրականությանը, BRAVO.am-ը քիչ առաջ զրուցել է Յանա Դանիելյանի հետ, որն էլ հետեւյալն է ասել. “Անմարդկային է նման կեղծ ինֆորմացիա տարածելը”:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Յանա Դանիելյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: