×


Յանա Դանիելյան.“Ամեն ինչ ուռճացված է ներկայացված”

Յանա Դանիելյանն ու Սուրեն Փահլեւանյանը երկու տարուց ավելի է` ծնողների կարգավիճակում են. խնամում են իրենց առաջնեկին` փոքրիկ Ադելին: Վերջին օրերին BRAVO.am-ը նամակներ է ստանում իր ընթերցողներից` խնդրանքով ճշտել, թե արդյոք այս ընտանիքում համալրում է սպասվում, քանի որ նման խոսակցություններ են տարածվել:):

Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյանը


Հաղորդավարուհի-դերասանուհին մեզ հետ զրույցում հերքել է հավանական հղիության մասին լուրը.“Այդ շշուկները չեն համապատասխանում իրականությանը: Ես երեխայի չեմ սպասում, դրանք զուտ խոսակցություններ են”:

Յանայից հետաքրքրվեցինք աշխատանքային նորություններով: Նրա խոսքով` մարտին Առաջին ալիքով կցուցադրվի 16 մասից բաղկացած “ԱԻՆ 911” հեռուստաֆիլմը, որի դերասանական կազմում են նաեւ ինքն ու ամուսինը. “Մարմնավորում եմ լրագրողի, ով աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարությունում, եւ քանի որ աչքի ընկնող գեղեցիկ աղջիկ է, արժանանում է աշխատակիցներից մի քանիսի, հատկապես մեկի ուշադրությանը: Փակագծերը մինչեւ վերջ բացել չեմ ուզում, միայն կավելացնեմ, որ գեղեցիկ սիրո պատմություն է ծավալվում”:

Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյանը


Անդրադառնալով Սուրեն Փահլեւանյանի` օրերս ավտովթարի ենթարկվելուն եւ ինքնազգացողությանը` նա հետեւյալն է նշել.“Իրականում ոչ մի լուրջ բան չկա: Ամեն ինչ ուռճացված է ներկայացված: Փառք Աստծո, ամուսինս իրեն շատ լավ է զգում, առողջական ոչ մի վնաս չի կրել”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Յանա Դանիելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW