×


Ելենա Յորկ Տոնոյանն ատրճանակներով զինված գնացել է Մայամի :)

Ելենա Յորկ Տոնոյանն ու BRAVO.am-ի ընթերցողներն արդեն ծանոթ են մեր նախորդ հրապարակումից :): Այս անգամ լոսանջելեսաբնակ երիտասարդ նկարչուհուն անդրադառնալու առիթը նրա մասնակցությունն է Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում տեղի ունեցած ամենամյա “Art Basel” միջազգային արտ-ցուցահանդեսին:

Ելենա Յորկ Տոնոյանը` Մայամիի “Art Basel” միջազգային ցուցահանդեսին


Նա այս ամիս “Red Dot Art Fair”-ի եւ “SCOPE Art Show”-ի շրջանակում միջազգային հանրությանն է ներկայացրել զենքերի իր նոր շարքը.“Կտավներում պատկերել եմ բանկերի հայտնի կողոպտիչ Ջոն Դիլինգերին պատկանող երկու ատրճանակ՝  “Colt .380”-ը եւ “Ortgies”-ը, ինչպես նաեւ ամերիկյան ամենահայտնի “Peacemaker 1873 SAA” զենքը: Վերջինս արդեն ավելի քան 137 տարի է՝ արտադրվում է “Colt’s Manufacturing” ընկերության կողմից”:

Ելենա Յորկ Տոնոյանի աշխատանքներից


Մեզ հետ զրույցում նկարչուհին նշել է, որ անհնար է խոսքերով ներկայացնել “Art Basel”-ն ու դրանից ստացած տպավորությունները.“Ամբողջ քաղաքը մի քանի օրով կերպարանափոխվում է. ամեն քայլափոխին դառնում ես հերթական ցուցահանդեսի, միջոցառման կամ երեկույթի մասնակիցը: Աշխարհի բոլոր երկրներից ամենաճանաչված արտիստները, երգիչներն ու դերասանները, ինչպես նաեւ կոլեկցիոներները հավաքվում են մեկ վայրում՝ դառնալով մի մեծ ընտանիք”:

Մայամիի “Art Basel” միջազգային ցուցահանդեսին


Ի դեպ, “Art Basel”-ին ներկա են եղել այնպիսի դեմքեր, ինչպիսիք են` Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Փերիս Հիլթոնը, Լինդսի Լոհանը, Եվա Լոնգորիան, Ֆարել Ուիլյամսը, Ջերարդ Բաթլերը եւ այլք: Ելենա Յորկ Տոնոյանը ոչ միայն տարբեր միջոցառումների է մասնակցել վերոնշյալ հայտնիներից մի քանիսի շրջապատում, այլեւ երեկույթներ է անցկացրել իր իսկ ոլորտից համաշխարհային ճանաչում ունեցող ընկերների`  Թիերի Գետտայի՝ Mr. Brainwash, Շեփարդ Ֆեյրիի՝ Obey Giant, եւ Մայքլ Բենիսթիի հետ.“Կարծում եմ` ամեն մարդ կյանքում առնվազն մեկ անգամ պետք է այցելի Մայամիի “Art Basel”` այդ գեղեցիկ “իրարանցումն” իր իսկ մաշկի վրա զգալու:)”:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Լիանա Ավետիսյանի, Ելենա Յորկ Տոնոյանի անձնական արխիվից եւ"Art Basel"-ի պաշտոնական կայքից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW