Յուլյա Դալաքյանն իր նորաձեւության տունն ունի 1989 թվականից: Դիզայներն այսօր էլ շարունակում է գրոհել նորաձեւության աշխարհը: Օրերս Մոսկվայում նա ներկայացրել է հագուստի աշուն-ձմեռ “Haute Couture” նոր հավաքածուն, որն անվանել է “Spell”/ “Կախարդանք”/:
Դիզայներ Յուլյա Դալաքյանը
Դիզայների հերոսուհիներն են ինքնավստահ, ինքնաբավ եւ միեւնույն ժամանակ ռոմանտիկ կանայք: Հավաքածուն կրող կերպարները հիշեցնում են մեծ քաղաքներում բնակվող կանանց, որոնք վայելում են կյանքի ամեն վայրկյանը: Հավաքածուով Յուլյան կոչ է անում “հույս ունենալ, հավատալ ու սիրել”:
“Spell”-ի համար ընտրված գույները նույնպես “կախարդական” են: Դալաքյանը տարբեր համադրություններ է կատարել` խաղալով գույների եւ կտորների որակային հակադրությունների հետ:
Յուլյա Դալաքյանի "Spell" հավաքածուի ցուցադրությանը
Հավաքածուն ներառում է ամենօրյա հարմարավետ հագուստ, երեկոյան զգեստներ: “Spell”-ի ցուցադրությանը ներկա են եղել դիզայների երկրպագուները, հայտնի հյուրեր, այդ թվում` երգիչ Դանկոն, դիզայներ Արմեն Երիցյանն ու այլք:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik


×
6,010






