Նազենի Հովհաննիսյանը, Արսեն Գրիգորյանը եւ Սոֆի Մխեյանը երեկ օդապարիկով թռիչք են կատարել եւ երկնքում շամպայն խմել:): Դերասանուհի-հաղորդավարուհին այդ առիթով ստորեւ ներկայացված գրառումն է կատարել իր «ֆեյսբուքյան» էջում.
Սոֆին, Նազենին եւ Արսենը օդապարիկով թռիչք են կատարել
«Ամանորը լի է հրաշքներով, հաճախ ամենահուսահատ ու անել վիճակում բացվում է նոր դուռ, հույսի շող, որը դառնում է մեծ լույս ու պարուրում քեզ երջանկությամբ։ Միայն հավատալ է պետք։ Ամանորյա հրաշք էր օդապարիկով հասնել երկնքին՝ իր վեհաշուք մեծությամբ տեսնել լյառը Մասիս, լողալ մայրամուտի գույների մեջ, արծվի թռիչքից տեսնել Գառնո տաճարն իր ամբողջ հմայքով, օդապարիկում 840 մ բարձրության վրա շնորհավորել Ամանորն ու Սբ. Ծնունդը, եւս մեկ անգամ փառավորել Տիրոջն իր ծնունդի ու մեզ տված հրաշք Հայաստան աշխարհի համար»,-գրել է նա:
Նազենի Հովհաննիսյանը
Նազենին նաեւ սեր է խոստովանել երկնքին, մաղթել, որ Նոր տարում իրականանան բոլոր երազանքները, իսկ Սոֆի Մխեյանին եւ Արսեն Գրիգորյանին որակել է որպես ճանապարհի լավագույն ընկերներ:):
BRAVO.am
Լուսանկարները` «SkyBall»-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: