×


Նազենին եւ Անդրեն, Մերին եւ Միհրանը, Անին եւ Մովսեսը, Անահիտն ու Հայկոն գրկախառնվում են :)

Այսօր կարող ես գրկախառնվել նաեւ անծանոթների հետ:). հունվարի 21-ը Գրկախառնության միջազգային օրն է: Այնուամենայնիվ, տղաներին խորհուրդ է տրվում անծանոթ աղջիկներին գրկելուց առաջ հիշեցնել նրանց տոնի մասին`  սպասվելիք ապտակներից խուսափելու համար :):

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը


1970-ական թվականներին որպես տոն ծնունդ առած գրկախառնությունների հեղինակներն են Արեւմտյան Եվրոպայի երիտասարդությունը, մեկ այլ աղբյուրի համաձայն էլ այն հիմնվել է Միացյալ Նահանգներում, սակայն տոնի հստակ ծագումնաբանությունը հայտնի չէ:
 

Միհրան Ծառուկյանը եւ Մերի Մակարյանը


Գրկախառնության ընթացքում մարդիկ միմյանց են փոխանցում հոգու ջերմությունը. ահա եւ տոնի խորհուրդը:): Այդ կերպ վարվելու օգտակարության մասին փաստում են նաեւ գիտնականներն ու հոգեբանները:

Անի Երանյանը եւ Մովսես Երեմյանը


Պարզվում է` ընկերական հպումները բարձրացնում են իմունիտետը, խթանում կենտրոնական նյարդային համակարգի առողջությունը, բարձրացնում են արյան հեմոգլոբինը: Գրկախառնությունների միջոցով հոգու ջերմությամբ հաճախ փոխանակվեք :):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW