×


Նազենի Հովհաննիսյանն էներգիայի այլընտրանքային աղբյուր է գտել :)

Նազենի Հովհաննիսյանն այս օրերին Միացյալ Նահանգներում է եւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում` կիսվելով այցի տպավորություններով: 

Նազենի Հովհաննիսյանը` Միացյալ Նահանգներում


«Մարդն էլ ծառի պես է. որքան շատ է ապրում, այնքան խորն են արմատները, իսկ նման ծառերին փոթորիկները թեթեւ քամի են թվում։ Մարդ պիտի ամեն տեղ իր ծառը գտնի` էներգիայի այլընտրանքային աղբյուր»,-գրել է դերասանուհի-հաղորդավարուհին:

Նազենի Հովհաննիսյանը` Միացյալ Նահանգներում


Նրա մեկ այլ գրառում էլ վերաբերում է Երեւանին.«Հին շենքերը քանդում են՝ տանելով մեր մանկությունը, անցյալն ու անդամալուծելով ներկան: Աբովյան փողոցի վրա շատ հին դուռ կա, ամեն անգամ այդ դռան պահակի նման քայլում եմ այդտեղով, որ տեսնեմ` հո «հերթական շինարարության» ալիքը չի՞ սրբել-տարել փոքր, փայտաշեն, փորագրած դուռս… Իսկ շենքը քանդում են, շենքերը, որոնք ունեն Երեւանի դրոշմն ու նրա ստորագրությունն են։ Միֆ(սուտ)՝ պիտի վերականգնեն նոր «հին քաղաք»։ Երեւի ոչ ոք երբեք դա չի էլ տեսնի»:

Նազենի Հովհաննիսյանը` Միացյալ Նահանգներում


Նազենին նաեւ հետեւյալն է հավելել.«Հին ու սիրուն պատերը, որ մնացել էին առանց հոգածության, մեր մեղքով քանդվում են։ Մեզ էլ են այդպես քանդում` աննկատ, մաշեցնելով տարիների ընթացքում, հիմնովին կոտրելով ու դարձնելով անարմատ՝ ինչպես դառնում է Երեւանի պատմությունը` առանց անցյալի եւ անապագա»:

BRAVO.am
Լուսանկարները` Նազենի Հովհաննիսյանի «ֆեյսբուքյան» էջում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW