×


Նազենի Հովհաննիսյանի խորհուրդները դեռահասներին

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, հաշվի առնելով, որ սոցցանցերում արդեն իսկ մեծ քանակ են կազմում 12-ից 16 տարեկան աղջիկները, որոշել է կիսվել իր փորձառությամբ՝ ինչ չի կարելի անել: Նա ութ խորհուրդ է գրել դեռահասներին.

1. Երբեք մի հանեք հոնքերը (մանավանդ, երբ դեռահաս եք): Մեծանալով, վստահ եմ, որ կարիքը չեք էլ ունենա... Հոնքերը թափվելու սովորություն ունեն, իսկ տարիքի հետ՝ նաեւ չաճելու( սխալ հանելու պատճառով):

2. Եթե կա հնարավորություն՝ մարմինը կրթեք փոքրուց, բայց երբեք մի պարապեք ծանրություններով. մկանային զանգվածից հետո ազատվելու հնար չկա, իսկ ծավալով մեծ ազդրերը կամ «տղամարդկային» մկանները միշտ չէ, որ տեղին են:

3. Երբեք, լսո՞ւմ եք, երբեք մի հեռացրեք ձեր ճակատային ու քունքային հատվածի աղվամազերը լազերային էպիլացիայով... Դա կարող է բերել գլխի մազի թափվելուն, ճաղատության... կամ ուղղակի ստեղծել տգեղ անհամաչափություն դեմքի վրա:

4. Մի կոտրեք ատամներով ընկույզ կամ կաղին. դրանք ձեզ ամբողջ կյանքում պիտի ծառայեն: Մի փոխարինեք ձեր առողջ ատամները վինիրով, երբ ընդամենը 20 տարեկան եք, ձեր կյանքի այդ որոշումը հետո չեք կարողանալու փոխել: Բնական ատամը խնամել է պետք, ոչ թե «փակել»:

5. Որքան հնարավոր է ուշ ներկեք մազերը, եթե մանավանդ չկա սպիտակած մազեր սքողելու կարիք, այլապես փոխում եք մազի առողջ կառուցվածքը, ու հետո դա կարող է հանգեցնել մազաթափության կամ գլխամաշկի հիվանդության, էլ չեմ խոսում խնայած ժամանակի մասին:

6. Վաղ տարիքում մի հագեք անհարմար, կոնքը ցածր ջինսեր, այդպիսով աղավաղում եք նախ ձեր նեղ իրանը, ստեղծում եք ծալքեր ոչ ցանկալի մասերում ու սեղմում արգանդի այն հատվածը, որը պիտի լինի ազատ՝ հետագայում պարգեւելով ձեզ մայրության բերկրանքը:

Ի դեպ, տղամարդկանց էլ է սա վերաբերում. կարճ մեջքով տաբատը փորի անցանկալի ծալքի պատճառ կարող է դառնալ. որովայնի մկաններին պետք է ուշադիր լինել:

7. Քնեք, երիտասարդ տարիքում որքան կարող եք՝ ժամանակին քնեք` նույն ժամին արթնանալով: Դա է այն ռիթմը` բնությամբ սահմանված, որով կօգնեք ձեր օրգանիզմին հեշտ ու ճիշտ վերականգնվել, մնալ երիտասարդ ու առույգ:

Հոգնած դեմքով ու էներգիայով մարդը երբեք լույս չի ճառագում, ուշադրությունը տեղում չէ ու կառուցողական չէ:

8. Երբ արթնանում եք միանգամից մի խոսեք: Մի խոսեք բարձր ոչ նոր արթնացած, ոչ էլ քնելուց առաջ, ամբողջ օրը կարող եք լինել նյարդային` աղմկոտ արթնացումի պատճառով:

Դերասանուհին խոստացել է շարքը շարունակել:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին