×


Նաիրա Մովսիսյանը Մոսկվա չմեկնելու ցավալի պատճառ ունի

Դեկտեմբերի 10-ին մայրացած Նաիրա Մովսիսյանը տեւական դադարից հետո որոշել է կրկին անցնել աշխատանքային ռիթմին։ Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ օրեր առաջ ծանոթացել է կինոպրոդյուսեր Էրկեն Յալգաշեւի եւ դերասան Քերի-Հիրոյուկի Տագավայի հետ եւ համագործակցության առաջարկ ստացել:

Նաիրա Մովսիսյանը` դստեր հետ, եւ Էրկեն Յալգաշեւը


«Հետաքրքիր հանդիպում էր: Ի ուրախություն ինձ, հետաքրքրվեցին իմ կարիերայով, առաջարկեցին միասին աշխատել։ Հրավիրել են Մոսկվա՝ մասնակցելու իրենց արտադրած նոր ֆիլմի պրեմիեային, որտեղ նաեւ պետք է քննարկեինք մեր առաջիկա համագործակցությունը»,-նշել է նա:

Նաիրա Մովսիսյանը` մորեղբոր հետ


Քիչ առաջ, սակայն, դերասանուհին մեզ տեղեկացրեց, որ իր ընտանիքում դժբախտություն է պատահել, ինքն էլ հրաժարվել է Մոսկվա թռիչքից: Նաիրան հայտնել է, որ այսօր կյանքից անժամանակ հեռացել է իր մորեղբայրը՝ երկրաբան Արշակ Միրոյանը:

BRAVO-ը ցավակցում է Նաիրա Մովսիսյանին եւ նրա հարազատներին։

BRAVO.am
Լուսանկարները՝ Նաիրա Մովսիսյանի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին