“Դժվար ապրուստ” եւ “Հարազատ թշնամի” սերիալների դերասանուհի Նառա Դիլանյանը դեռ փետրվարին BRAVO.am-ին հայտնել էր, որ այս տարի կամուսնանա, իսկ այսօր նշել է, որ պսակադրությանը նախատեսված է հոկտեմբերին:
Նառա Դիլանյանն ամառային հանգիստը վայելել է Սեւանում
Նա մեզ հետ զրույցում անդրադարձել է իր հավանական հղիության մասին լուրերին` նշելով հետեւյալը.“Ես դեռեւս ամուսնացած չեմ, իսկ նման հարցերում խիստ ավանդապահ եմ: Դրանք բամբասանքներ են, իսկ առիթը հանգստիս ընթացքում արված նկարներն են. զգեստիս պատճառով է նման տպավորություն ստեղծվել”:
Նառայի խոսքով` ամռանը զբաղված է եղել սերիալային նկարահանումներով, բայց հասցրել է արձակուրդը վայեյել Սեւանում.“Միացյալ Նահանգներից հյուրեր ունեի, որոնց էլ ծանոթացրել եմ Հայաստանի հետ: Շատ ուրախ եմ եւ հպարտ արտասահմանից նամակներ ստանալ, որտեղ գովաբանում են մեր տեսարժան վայրերը”:
Նառա Դիլանյանը "դեւիչնիկ" է կազմակերպել
Երեւանյան ժամանցային վայրերից մեկում օրերս տեղի է ունեցել սերիալային դերասանուհու “դեւիչնիկը”.“Այդ օրվան երկար եմ պատրաստվել: Ուզում էի ամեն ինչ հեքիաթային անցներ, այդպես էլ եղավ: Ի դեպ, այդ օրը սիրելիս էլ իր ընկերների հետ էր խնջույք կազմակերպել, իսկ մեզ միացավ միայն 10 րոպեով` լուսանկարվելու համար”:
Խոսելով նվերներից` Նառան նշել է, որ բոլորը եղել են վարդագույն փաթեթավորմամբ.“Օծանելիք, խնամքի միջոցներ ու տան պարագաներ եմ ստացել: Շուտով տեղափոխվելու եմ նոր բնակարան, կարծում եմ` նվերներս անհրաժեշտ կլինեն”:
Նառա Դիլանյան."Սիրելիս խնջույքին միացավ միայն 10 րոպեով` լուսանկարվելու համար"
Նառա Դիլանյանն ասել է, որ ինքն ու ընտրյալը դեռ չեն որոշել հարսանեկան ճանապարհորդության վայրը, բայց երազում է մեկնել Վենետիկ.“Ինձ թվում է` այնտեղ ամեն ինչ հեքիաթային է, իսկ ես հեքիաթներ շատ եմ սիրում: Դրանք օգնում են մանուկ մնալ”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Նառա Դիլանյանի անձնական արխիվից եւ Diadoro-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: