12.12.12-ին ամուսնացած դերասաններ Դավիթ Առաքելյանի եւ Նառա Թումասյանի ընտանիքում համալրում է սպասվում: Հղիության հինգերորդ ամսում գտնվող դերասանուհի-հաղորդավարուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ ամուսնուն դուստր է պարգեւելու:
Նառա Թումասյանը
«Ի սկզբանե ես ու Դավիթը որոշել էինք, որ տղայի անունը ես եմ ընտրելու, աղջկանն՝ ինքը:): Երեք տարբերակ է առաջարկել` Ստեֆանի, Էրիկա եւ Միշել: Դեռ չգիտեմ` որը կընտրի»,-նշել է Նառան` հավելելով, որ հղիության լուրն իմանալուց հետո կյանքն ամբողջովին փոխվել է:
Այսօր ապագա մայրիկի մտածմունքի միակ թեման փոքրիկն է. «Իմ հանդեպ շատ ուշադիր եմ դարձել. լավ սնվում եմ, զգույշ եմ, որ հանկարծ երեխայիս չվնասեմ: Ամեն ինչ անում եմ, որ նա առողջ ծնվի»:
Դավիթ Առաքելյանը եւ Նառա Թումասյանը
Նառան ամուսնուն իր հղիության լուրը հեռախոսով է հայտնել.«Դավիթն այդ օրերին Ծաղկաձորում էր: Չհամբերեցի` տուն գա:): Անսահման ուրախ էր: Նա, ի տարբերություն ինձ, շատ էմոցիոնալ է. չի կարողանում զսպել զգացմունքները»:
Նոր կարգավիճակը չի խանգարում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհուն ապրել ստեղծագործական ակտիվ կյանքով: Ի դեպ, Նառային լուսանկարել ենք իր մասնակցությամբ նոր ներկայացման պրեմիերայից առաջ:
Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նառա Թումասյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: