×


Նառա Թումասյանը՝ նորածին դստեր եւ այն մասին, թե ինչու ամուսինը դեռ չի տեսել փոքրիկին

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նառա Թումասյանը դուստր է ունեցել: Երջանիկ մայրիկը առաջինը BRAVO.am-ի հետ զրույցում է խոսել փոքրիկի մասին, նաեւ նշել՝ ինչու ամուսինը՝ Դավիթ Առաքելյանը, դեռ չի տեսել նրան:

Փոքրիկը լույս աշխարհ է եկել երեկ՝ ապրիլի 21-ին՝ 2.530 կգ քաշով եւ 49 սմ հասակով: Ծնողների որոշմամբ՝ աղջիկը Եվա անունն է ստացել:


«Զգացողություններս այնքան տարբեր են, որ դեռ չեմ հավատում՝ այս մուկիկն իմն է: Նրան տեսնելուց հետո ուժերս սկսել են վերականգնվել»,-ասել է Նառան:

Դերասանուհին նշել է, որ ամուսինը միայն հեռախոսով է կարողացել տեսնել դստերը, քանի որ երկրում չէ.«Անհամբեր սպասում եմ, որ տեսնեմ պապայի եւ աղջկա հանդիպումը, գիտեմ՝ ինչքան դժվար էր նրա համար սպասել նորությունների հեռվում: Այժմ ճանապարհին է, շտապում է մեզ մոտ»:

BRAVO.am-ը առողջ եւ անհոգ մանկություն է մաղթում Եվային եւ բոլոր փոքրիկներին:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նառա Թումասյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport