×


Քիմ Քարդաշյանը հայկական հանրագիտարան է նվեր ստացել

Քիմ Քարդաշյանը հետաքրքիր նվեր է ստացել, որի շնորհիվ կհարստացնի իր գիտելիքները Հայաստանի պատմության եւ մշակույթի մասին: Armenia Aeterna-ից նվեր ստացած հանրագիտարանի մասին նա պատմել է Ինստագրամի «Սթորի» բաժնում: Քարդաշյանը ցույց է տվել անգլերեն ու հայերեն տարբերակները, թերթել էջերն ու նշել հանրագիտարանի առավելությունները:


«Որքան լավն է այս հանրագիտարանը, որում ընդգրկված է Հայաստանի պատմությունը։ Այն ներառում է բոլոր պայմանագրերը, հողային տարածքները, կրոնական փաստաթղթերն ու համաձայնագրերը, որոնք այնքան նշանակալի են հայկական մշակույթի համար»,- ասել է նա։ 

Քարդաշյանը գովել է նաեւ հանրագիտարանի անգլերեն տարբերակը՝ նշելով, որ այն նույնպես պարունակում է Հայաստանի պատմությունն ու նրա համար նշանակալից իրադարձությունները:

Կարդալ ավելին

Quality Sign BW