×


Նավապետ Քիդի գանձերի կղզին 4 տարեկան է. օրվա անակնկալները Երեւան Մոլում

Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ «Նավապետ Քիդի գանձերի կղզին», արդեն 4 տարեկան է: «Երեւան Մոլ»-ի հարկի տակ երեկ Նավապետ Քիդը հյուրընկալել էր ծովահեն ընկերներին, Դիսնեյի հերոսներին եւ, իհարկե, մեծ ու փոքր բոլոր հաճախորդներին՝ նշելու իր ծննդյան տարեդարձը: Այս առիթով բազմաթիվ միջոցառումներ էին կազմակերպվել զվարճանքի կենտրոնում, որոնց մասնակիցն ու ականատեսն է դարձել նաեւ BRAVO.am-ը:

Առավոտից այստեղ արկածներով եւ անակնկալներով լի ժամանակ են անցկացրել բոլոր այցելուները՝ տոնական խաղարկություն, հետաքրքիր գիտափորձեր, համեղ հյուրասիրություն, երաժշտություն, գունեղ փուչիկներ եւ այլն: Զվարճալի էր տեսնել, թե ինչպես են պարում Դիսնեյի հերոսները ժամանակակից երաժշտության հնչյունների ներքո: Դա ստիպեց ծիծաղել ու պարել ոչ միայն փոքրիկներին, այլեւ նրանց ուղեկցող ծնողներին: Այս զվարճալի շոու-ծրագրից հետո Նավապետ Քիդն իր ընկերների հետ կտրեց տոնական մեծ տորթն ու սիրով հյուրասիրեց բոլոր հյուրերին, ինչպես նաեւ իր կղզու բնակիչներին:

Նավապետ Քիդի գանձերի կղզին 4 տարեկան է


Նավապետ Քիդի գանձերի կղզու տնօրեն Աննա Մելքոնյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ իրենք կենտրոնին չեն վերաբերվում որպես խաղահրապարակ, այլ որպես մի իսկական կղզի՝ իր բնակիչներով հանդերձ.«Ինչպես տեսնում եք, այստեղ միշտ մարդաշատ է, այսինքն՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին հասցրել է մեծապես սիրվել այս տարիների ընթացքում: Շուտով մենք ներկայացնելու ենք նաեւ նոր հեքիաթի գիրք՝ «Նավապետ Քիդի արկածները», որը գրվել է մեր կենտրոնի 4-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես հայտնի է, Նավապետ Քիդը հայկական բրենդ է, հետեւաբար, հեքիաթը գրվել է հենց հայերենով եւ որեւէ լեզվից թարգմանության կարիք չի եղել: Ի դեպ, մինչեւ Ամանոր մենք հայկական շուկային կներկայացնենք նաեւ մեր կղզու բոլոր հերոսների կերպարներով փափուկ խաղալիքներ»:

Նավապետ Քիդի գանձերի կղզին 4 տարեկան է


Խոսելով առաջիկա անակնկալների մասին՝ կենտրոնի տնօրենն ասաց նաեւ, որ շուտով մեկնելու են Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Օրլանդո քաղաքում կայանալիք հայտնի էքսպոյին, որտեղից ակնկալում են վերադառնալ նոր խաղերով: Այնպես որ, հետաքրքիր անակնկալները դեռ առջեւում են:

Նավապետ Քիդի գանձերի կղզին 4 տարեկան է


Նշենք, որ զվարճանքի կենտրոնում գտնվող խաղահրապարակը երեք հարկանի է եւ ունի տարբեր ձեւի ու չափի 14 սղարան: Խաղահրապարակից զատ՝ հաճախորդները կարող են օգտվել բազմաթիվ կարուսելներից, վիդեո-խաղերից, ավտոդրոմից, XD կինոթատրոնից եւ բազմաթիվ այլ խաղերից: Եթե դուք ձեր երեխայի հետ դեռ չեք եղել Նավապետ Քիդի գանձերի կղզում, ապա ամենահայտնի եւ սիրված խաղերն արդեն ձեզ են սպասում:):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW