Հունիսի 1-ը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Իսկ բալիկների լույս աշխարհ գալուն ցանկալի է, որ նախորդի ծնողների պսակադրությունը:): Բազմաթիվ ֆիլմեր, սերիալներ եւս ավարտվում են հերոսների ամուսնությամբ, որին հաջորդում է նորաստեղծ ընտանիքի համալրումը փոքրիկներով: Այսօր ներկայացնում ենք տարբեր տարիներին ցուցադրված ֆիլմերում հարսանյաց զգեստով հանդես եկած դերասանուհիներին:
Նատալյա Օրեյրոն “Վայրի հրեշտակը’’ հեռուստասերիալում
10 տարվա ընթացքում թողարկված ֆիլմերի շնորհիվ եւս կարող ենք նկատել հարսանյաց զգեստների էվոլյուցիան, բայց սպիտակ գույնն, իհարկե, հիմնականում կարեւոր նախապայման է, որը խորհրդանշում է հարսնացուի անմեղությունը, ամուսնական պայծառ ապագան: Սակայն նշենք, որ 16-ից 17-րդ դարերում սպիտակ զգեստով ամուսնացել են միայն Հիսուսի “հարսները’’. նրանք, ովքեր որոշել էին ծառայության անցնել վանքում: Իսկ մյուսներն ամուսնացել են վարդագույն կամ բաց կապույտ գույնի զգեստներով:
Քրիստեն Ստյուարտը “Մթնշաղ’’ ֆիլմում
Եվրոպայում առաջին կինը, որն ամուսնացել է սպիտակ զգեստով, Մարգարիտա Վալուան է` թագուհի Մարգոն: Հարսանյաց այս հանդեսից հետո մայրցամաքի բոլոր հարսները սկսել են ամուսնական սպիտակ զգեստներ հագնել:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Vev-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: