Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասան Նարեկ Ներսիսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա BRAVO.am-ի հետ զրույցում քիչ առաջ ասաց, որ շնորհավորանքների տարափը սկսվել է Հայաստանի ժամանակով կեսգիշերին. առաջին բարեմաղթանքները ստացել է սոցցանցային ընկերներից:
Նարեկ Ներսիսյանը
Հոբելյարից տեղեկացանք, որ ինչպես վերջին տարիներին, այս անգամ էլ խնջույք չի կազմակերպելու. «Ոչ մի անգամ ինձ համար ծննդյանս օրը տարվա մյուս օրերից չի տարբերվել: Մայիսի 21-ը ոչ մի կերպ չեմ կարեւորում: Ոչինչ չեմ ծրագրել, քանի որ աշխատանքային օր է. ընկերներս ու հարազատներս զբաղված են: Ամենայն հավանականությամբ, կիրակի օրը կհավաքվենք ու մի լավ կխմենք»:
Նարեկն ասաց, որ արդեն իսկ զրուցել է Հայաստանում ապրող ընտանիքի անդամների եւ ընկերների հետ.«Բոլորը շնորհավորել են, մնացել է միայն մեկը, ով լավ գիտի, որ այսօր իմ ծնունդն է, բայց կշնորհավորի՞, թե՞ ոչ, դեռ չգիտեմ»:
Նարեկ Ներսիսյանը, Մկրտիչ Արզումանյանը եւ Արա Ղազարյանը
Դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ սիրտը զբաղված է.«Չեմ թաքցնի` սիրտս վաղուց է զբաղված: Նա Հայաստանում է ապրում, մեր հարաբերությունները հստակ չեն, որ կարողանամ ինչ-որ բան ասել. դեռ սպասում եմ: Հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի»:
Հետաքրքրվեցինք նաեւ Նարեկի ստեղծագործական նորություններով.«Գործնական առումով փորձությունների, փնտրտուքների շրջանում եմ: Նոր սերիալում նկարահանվելու առաջարկ ունեի, որը, սակայն, մերժեցի: Սերիալներում նկարվելու ո՛չ հավես ունեմ, ո՛չ էլ՝ ժամանակ: Հիմա ավելի առաջնային գործերով եմ զբաղված»:
BRAVO.am-ը շնորհավորում է Նարեկին եւ հաջողություններ մաղթում ինչպես ստեղծագործական, այնպես էլ սիրային հարցերում:):
BRAVO.am
Լուսանկարները` Նարեկ Ներսիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: