Բավական է արտաքինում փոքր փոփոխություն կատարել, ու դու բոլորովին նոր մարդ ես դառնում: Զարուհի Բաբայանն այս շրջանում հրաժարվել է մազերի մուգ երանգից՝ դառնալով շիկահեր: Նոր ֆոտոշարքում, որը հրապարակել է Ինստագրամում, երգչուհին տարբերվող դիմահարդարմամբ ու վարսահարդարմամբ է:
«Իմ նոր՝ JAZZARA ալբոմի սիրելի երգերից մեկը՝ «Դու»: Թող բոլորիդ կյանքում միշտ լինի այն մեկը, ով ձեր գարունը կլինի, ձեր ուժը եւ թուլությունը»,- լուսանկարներին կից գրել է Բաբայանը:
Հրապարակման մեկնաբանություններում հետեւորդները խոստովանել են, որ փոքր-ինչ շփոթված են, քանի որ առաջին հայացքից երգչուհին հիշեցրել է կոլումբացի երգչուհի Շակիրային:
Զարուհի Բաբայանի նոր կերպարը շատերն են հավանել, բայց եղել են նաեւ այնպիսինները, որոնք նախընտրում են նրան սեւահեր տեսնել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: