×


«Ես անընդհատ քայլում եմ քեզ մոտ, իսկ դու փոխում ես ճանապարհդ». Արեւիկի եւ Վարշամի զգացմունքային հոլովակը

Արեւիկ Գեւորգյան եւ Վարշամ Գեւորգյան ստեղծագործական զույգը տպավորիչներից է պոետիկ ընթերցման ժանրում: Նոր հոլովակի համար դերասաններն ընտրել են Սյունե Սեւադայի ստեղծագործությունը:

Նրանք «լաց են լինում աշխարհի ամենաուրախ երգերի տակ այն պատճառով, որ անընդհատ քայլում են իրար մոտ ու փոխում ճանապարհը»:




«...եւ անձեռոցիկները բավարար չեն լինի՝ մեզ մխիթարելու համար, եւ մարդիկ չեն հերիքի՝ մեր արցունքները սրբելու համար»,- ասում են դերասանները:


BRAVO.am-ի հետ զրույցում Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Վարշամ Գեւորգյանը հետեւյալն էր ասել դերասանուհու հետ համագործակցության մասին. «Շատ հաճելի է միասին աշխատել։ Արեւիկը յուրօրինակ ու հետաքրքիր արվեստագետ է, շատ խստապահանջ է իր գործի նկատմամբ։ Չեմ սխալվի, եթե ասեմ՝ ամենաէսթետիկ, ամենագեղեցիկ ու ճաշակով ինստագրամյան էջն ունի: Նման տիրույթում, որտեղ փայլը, գույնն ու լոլոզ բաներն են առաջնային, նա կարողանում է հաջողություն ունենալ իր մեղմ գույներով ու ճաշակով։ Արեւիկի արվեստային գործունեությունը, ճաշակն ու մտածելակերպը բարձր եմ գնահատում»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW