×


Նելլին եւ Րաֆֆին նշել են փոքրիկ Անահիտի առաջին տարեդարձը

Երգչուհի Նելլիի եւ ֆուտբոլիստ Րաֆֆիի առաջնեկը  լույս աշխարհ եկավ 2012 թվականի մայիսի 6-ին` Լեհաստանում: Փոքրիկ Անահիտը երեկ դարձել է մեկ տարեկան, ինչի առթիվ ամուսնական զույգը երեւանյան ռեստորաններից մեկում մանկական խնջույք էր կազմակերպել:

Նելլին դստեր` Անահիտի հետ


Նելլիի խոսքով` Անահիտի առաջին տարեդարձին երկար են սպասել ու նախապատրաստվել.“Որոշեցինք ամեն ինչ գեղեցիկ ու մտածված անել, որ փոքրիկ երեխաների համար էլ հետաքրքիր լինի: Կար մանկական ֆուրշետային սեղան, Անահիտի սիրած միրգը` Միկի Մաուսի տեսքով ձմերուկը, եւ իր սիրելի վարդագույն ու կանաչ գույներով տորթը”:

Րաֆֆին, Նելլին եւ փոքրիկ Անահիտը


Փոքրիկ հոբելյարին մայրիկը երեք անգամ զգեստափոխել է.“Նույնիսկ ուզում էի չորս շորիկ հագցնել, բայց արդեն շատ կլիներ: Վերջին զգեստը հատուկ համապատասխանեցրել էի տորթի գույների հետ: Թիթիզ աղջիկ է, սիրում է գեղեցիկ հագնվել, ժամերով նայում է իր հագուստին, նույնիսկ սկսում է լաց լինել, երբ ուզում եմ փոխել: Չնայած ցերեկը չէր քնել, ողջ օրվա ընթացքում իրեն շատ լավ պահեց, նաեւ պարեց:)”:

Նելլին մեկ տարեկան դստեր եւ ծննդյան տոնի փոքրիկ հյուրերի հետ


Երգչուհի-հաղորդավարուհին օրեր առաջ 5 օրով մեկնել էր Դուբայ` մասնակցելու քրոջ ծննդյան տոնին: Արաբական Միացյալ Էմիրությունների այս քաղաքում Նելլին առաջին անգամ է եղել եւ իր դստեր համար էլ նվերներ է գնել.“Արդեն սովորություն է դարձել, որ խանութ մտնելիս առաջինն Անահիտի համար եմ հագուստ փնտրում: Դուբայն այնքան հավանեցի, որ պլանավորում ենք ընտանիքով մեկնել”:

Նելլին իրեն առաջին հերթին համարում է երգչուհի, բայց այժմ երաժշտական գործունեության փոխարեն շուրջ 4 ամիս “Lime TV”-ի եթերում վարում է իր հեղինակային “Ֆան Day” ժամանցային ծրագիրը.“Հեռուստատեսությունն ինձ համար հարազատ ոլորտ է, քանի որ առաջին մասնագիտությամբ ռեժիսոր եմ, այս տարի նաեւ ավարտում եմ Մանկավարժական համալսարանի մենեջմենթի բաժինը: Ինձ համար հետաքրքիր է ոչ միայն հաղորդում վարելը, այլեւ այդ ամենը կազմակերպելն ու ամբողջական արտադրանք ստեղծելը, ինչը հաճույքով եմ անում ու նաեւ գումար վաստակում”:

Նելլին


Նրա խոսքով` իր ամուսնուն ավելի շատ դուր է գալիս, երբ հաղորդում է վարում, բայց չի մոռանում հիշեցնել, որ պետք է նաեւ երգել. “Հավատարիմ երկրպագուներիցս է, հաղորդման կրկնությունն էլ է ուզում դիտել, սկսել է մասնագիտորեն դիտարկել թերություններն ու սխալներս: Արդեն մեր թիմից է. կադրից դուրս տարբեր հարցերում օգնում է: Շնորհակալ եմ նրան, որ ոչ միայն ընտանիքում, այլեւ աշխատանքում աջակցում ու քաջալերում է”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW