×


Նելլի.«Ամեն օր վիճում ենք այդ թեմայի շուրջ»

Նելլին երեկ դարձել է 30 տարեկան: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ իրեն գեղեցիկ անակնկալ են մատուցել ամուսինն ու 3,5 տարեկան դուստրը. «Անահիտն այս տարի առաջին անգամ գիտակցում էր, որ մամայի ծնունդն է։ Շնորհավորեց, տվեց Րաֆֆիի գնած նվերն ու ասաց, որ իր ծննդյան օրն էլ մենք իրեն այդպիսի նվերներ անենք։ Քանի որ նվերների հանդեպ թուլություն ունի, շատ դժվարությամբ է ուրիշներին իր ձեռքով նվերներ տալիս։ Բայց ի ուրախություն ինձ, աղջիկս գաղտնապահ է. մի քանի անգամ հարցրի, թե ինչ են պատրաստվում նվիրել, ոչ միայն չասաց, անգամ չակնարկեց` շատ լավ իմանալով, թե ինչ է Րաֆֆին գնել»։

Նելլիի ընտանիքը


Հոբելյարին ուղիղ կեսգիշերին շնորհավորել են նաեւ արտերկրում ապրող քույրերը. «Նրանք ֆիզիկապես ներկա չէին, բայց ուղարկել էին հետաքրքիր նվերներ, որոնցից հուզվել էի։ Ի սկզբանե որոշել էինք մեծ երեկույթ անել, բայց օրեր հետո նաեւ ամուսնուս 30-ամյակն է, եւ միասին կտոնենք»։

Քանի որ երգչուհին այս շրջանում բացի իր հիմնական աշխատանքը, որպես երաժշտական պրոդյուսեր, աշխատում է ակումբներից մեկում եւ դիզայներ Վահան Խաչատրյանի խանութ-սրահում, օրն անցկացրել է գործընկերների հետ.«Հին տոմարով Նոր տարվա օրն եմ ծնվել: Թեեւ աշխատանքային մթնոլորտում էի, բայց տարեդարձիս առթիվ երգեցինք ու պարեցինք»։

Նելլիի ընտանիքը


Խոսելով իր ընտանիքի մասին՝ Նելլին ասել է, որ առաջնեկը շատ է սիրում երգել եւ ցանկանում է մայրիկի ուղին ընտրել.«Ակտիվ ու ստեղծագործ երեխա է, սիրում է երգի բառեր հորինել, այժմ ռուսերենի դասերի հաճախելով՝ սկսել է ռուսերեն երգեր հորինել։ Շատ է ուզում երգչուհի դառնալ, բեմն իրեն ձգում է, բայց ես ասում եմ, որ մոռանա, եւ ամեն օր վիճում ենք այդ թեմայի շուրջ։ Կցանկանամ, որ այլ ոլորտում աշխատի, թեեւ չեմ կարող ոչինչ ստիպել»։

Ի դեպ, Նելլին որպես բեք-վոկալիստ ձայնագրվել է երգչուհի Անաստասիա Պրիխոդկոյի՝ «Եվրատեսիլ 2016»-ի Ուկրաինայի նախընտրական փուլին ներկայացվելիք երգի համար։ «Free Now» երգի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն է, որն էլ Նելլիին, Էրիկին եւ Լաուրա Տիգրանին առաջարկել է ձայնակցել.«Շուշանն իմ վաղեմի ընկերներից է, ում հետ բազմիցս աշխատել եմ։ Երբ առաջարկեց, սիրով համաձայնեցի։ Ասում են՝ Անաստասիան մեծ շանսեր ունի, քանի որ մեկ անգամ արդեն մասնակցել է այդ մրցույթին։ Առաջիկայում պարզ կդառնա, թե հետագայում ինչպես կզարգանա մեր համագործակցությունը»։

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նելլիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW