Նելլին հոկտեմբերի 17-ից երկու երեխայի մայր է։ BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, որ իրեն եւ նորածին Սառային տանը դիմավորել են ջերմ խոսքերով ու նվերներով.«Առաջին անգամն ուրիշ է, բայց հավատացած եմ, շատ մայրեր կփաստեն, որ երկրորդն էլ հետաքրքիր զգացողություն է: Լույս աշխարհ ես բերում մի փոքրիկ էակի, որը քեզնից է սնվում, նորից երջանկանում ես։ Չորս տարվա ընթացքում մոռացել էինք նորածնի խնամքը, եւս մեկ անգամ այդ պահը վայելում ենք, միեւնույն ժամանակ վերհիշում ենք, թե ինչպես էինք Անահիտին վերաբերվում, որ կարողանանք ճիշտ խնամել»։
Նելլին
Նա պատմել է, թե ինչպես են ընտանիքի 4-րդ անդամին ընդունել ամուսինն ու առաջնեկը՝ 4,5 տարեկան Անահիտը.«Աղջիկս, տեսնելով ինձ, միանգամից նկատեց ու ասաց՝ «Մամ ջան, էլ գնդլիկ-բոքոնիկը չես, արդեն նիհարել ես:)»: Հետո սկսեց շատ սիրով վերաբերվել քույրիկին, անգամ երբ հայրն է գրկում, ասում է, որ իր բալիկն է: Նրա համար շարժվող տիկնիկ է։ Րաֆֆին եւս ուրախ է: Սառան սպասված երեխա է, մեզ համար սեռն ընդհանրապես նշանակություն չուներ»։
Նելլիի ընտանիքը
Նելլիի փոխանցմամբ՝ կարճատեւ դադարից հետո կրկին կանցնի աշխատանքի. «Մենեջերի գործը պատասխանատու է, հղիությանս ընթացքում աշխատել եմ, բայց հիմա պետք է փոքրիկին խնամեմ։ Սպասում եմ՝ մի քիչ մեծանա: Սկզբում դժվար շրջան է, հետո կհամատեղեմ։ Կարեւոր գործ ենք ստանձնել. պետք է նոր երեխայի դաստիարակենք ու մեծացնենք»։
BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Նելլիի արխիվից


×
9,983






