Նիկ Էգիբյանի նոր տեսահոլովակը, որը ներկայացրել է նաեւ BRAVO.am-ը, “YouTube”-ում տեղադրել է ոչ թե հենց երգիչը, այլ` ռուսական հայտնի “Ello”-ն. “Իմ “Paradox”(I Love you) երգի տեսահոլովակն “Ello”-ում առաջինն է, բայց ոչ վերջինը:)”:
Նիկ Էգիբյանը
“Չեմ հարցրել, թե որտեղից են ինձ ճանաչում: Երբ ասացին` ուզում են նոր տեսահոլովակս ունենալ, ես ուրախ-ուրախ ուղարկեցի ու տեսա արդեն տեղադրել են իրենց էջում: Պայմանագիր ունեմ, որ այսուհետ մի քանի տարի նրանք են օնլայն տարբերակով տեղադրելու իմ տեսահոլովակները: “Ello”-ի ադմինիստրատորները Միացյալ Նահանգներում բնակվող ռուսներ են եւ այնտեղ են հիմնել իրենց բազան”,-BRAVO.am-ին պատմել է Նիկը:
Նրա խոսքով` երգը երկու անվանում է ստացել, քանի որ պարադոքսալ սիրո մասին է. “Երգում ասվում է` “Ես քնում եմ, դու արթնանում ես, ես չեմ սիրում քո ընկերներին, դու` իմ ընկերներին, մենք տարբեր ենք, բայց այդ ամենը չի խանգարում, որ միմյանց սիրենք: Եթե դու ինձ թողնես, ես կվերանամ, նույնիսկ այն կյանքում գտիր ինձ ու ականջիս շշնջա` ես քեզ սիրել եմ””:
Նիկ Էգիբյանը
Նիկ Էգիբյանը խոստովանել է, որ այս երգը գրելիս ոգեշնչվել է ամերիկյան սերիալից:). “Ընկերներիցս մեկի խորհրդով սերիալի ութ սեզոնը նայեցի ու տպավորված գրեցի երգը: Իհարկե, սերիալում ամեն ինչ ավելի կոմեդիկ էր, իսկ երգը լուրջ զգացմունքների մասին է”:
Ինչպես նախորդ` “Beautiful Ending” երգի տեսահոլովակի դեպքում, այս մեկի օպերատորն ու ռեժիսորը կրկին երգիչն է. “Ես իմ պատկերացրածը կարողանում եմ ստանալ իմ տեսախցիկով: Չէի ուզում, որ տեսահոլովակը դառնա մոդելային հերթական պատմություն, այդ պատճառով գլխավոր հերոսները հասարակ մարդիկ են` քույրս ու մեր ընդհանուր ընկերը: Մեր ընկերական ութնյակով չորս օրում նկարել ենք բոլոր տեսարանները, մեկ օր էլ առանձին ինձ են նկարել: Ժամանցն ու աշխատանքը համատեղել ենք, ոչ մի արհեստական բան չենք ավելացրել: Փորձել եմ լավ որակ ապահովել: Ավելի լավ է տարին երկու տեսահոլովակ նկարահանել, քան` տասներկու եւ մեկը մյուսից վատ”:
Նիկի "Paradox" ( i Love you ) տեսահոլովակի հերոսուհին իր քույրն է
“Հարսանիքի ժամանակ երգել եմ, բայց որպես նվեր”. Նիկ Էգիբյան
Նիկ Էգիբյանն իր համար երգեր գրելուց բացի, այժմ աշխատում է սկսնակ կատարողների հետ, նրանց համար երգեր է գրում եւ գործիքավորում: Նրա գումար աշխատելու տարբերակներից մեկն էլ կորպորատիվ երեկույթների մասնակցելն է: Ըստ նախնական համաձայնության` Նոր տարվա գիշերը Նիկը երգելու է Լոնդոնում:
“Վերջերս երգելու հրավերներ ավելի հաճախ եմ ստանում: Մանավանդ, երբ երեկույթներին լինում են արտասահմանից հյուրեր եւ անհրաժեշտ են լինում անգլալեզու կատարումներ, ինձ հիշում են ու հրավիրում: Նույնիսկ երգու անգամ հարսանիքի ժամանակ եմ երգել, բայց նվեր եմ արել. գումարով չեմ երգել եւ կատարել եմ իմ երգացանկի ռիթմիկ երգերից”, -պատմել է երգիչն ու ավելացրել, որ հանդիսատեսն ավելի շատ սիրում է ռոմանտիկ ու տխուր, քան պարային երգեր. “Ես էլ ստիպված “ենթարկվում” եմ. եթե իմ նախասիրությամբ շարժվեի, ռիթմիկ երգերս ավելի հաճախ կներկայացնեի, բայց արի ու տես, որ մեղեդային երգերը ռուսների կողմից էլ են սիրվում:)”:
Նիկ Էգիբյանը
Հեղինակ-կատարողն իր` “Painkillah” անվանմամբ ձայնասկավառակը վաճառում է միայն առցանց տարբերակով, այն տպագրել է 400 օրինակով, որոնք նվիրել է մտերիմներին ու ծանոթներին. “Հայաստանում ավելի ճիշտ է նվիրել, իսկ արտերկրում` վաճառել”:
Նիկը նաեւ նշել է` այնքան շատ դուետներ ունի, որ մեկ ամբողջ ձայնասկավառակ կարող է թողարկել. “Մարիաննա Հովհաննիսյանի, Լանա Խաչատրյանի, Նելլիի, Շուշան Պետրոսյանի, Սարգիս Ավետիսյանի ու էլի շատերի հետ ունեմ դուետներ: Հետաքրքիրն այն է, որ մինչ օրս ես ոչ մեկին չեմ առաջարկել երգել. նրանք լսել են երգը, հավանել ու առաջարկել են միասին կատարել:)”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նիկ Էգիբյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: