×


Նոնա Թելոյանի եւ Դավիթ Հակոբյանի որդու գունեղ մեկամյակը :)

Նոնա Թելոյանի եւ Դավիթ Հակոբյանի որդին՝ Էդուարդը, մեկ տարեկան է դարձել: Դերասան-ամուսինները փոքրիկի առաջին տարեդարձը տոնի են վերածել՝ բացօթյա գեղեցիկ միջոցառում կազմակերպելով, իսկ օրվա լուսանկարները տրամադրել են BRAVO.am-ին:

Դավիթ Հակոբյանի եւ Նոնա Թելոյանի որդու 1-ամյակին


Ծնողները փոքրիկի համար արքայազնի հագուստ էին պատվիրել, քաղցրավենիքի սեղանն էլ նույն թեմայով զարդարել էին.«Ամեն մանրուք ես եւ Դավիթը միասին հազար անգամ քննարկել ենք, իսկ հագուստը շատ դժվարությամբ ենք պատվիրել, քանի որ տղաս չէր թողնում չափսը վերցնել:)»:

Դավիթ Հակոբյանը եւ Նոնա Թելոյանը


1-ամյակի օրը տեղի է ունեցել նաեւ Էդուարդի ատամհատիկի արարողությունը. «Միանգամից երկու թուղթ ընտրեց, որոնց վրա պապիկների մասնագիտություններն էին՝ ճարտարապետ եւ ոստիկան: Մենք միշտ ազատ ընտրության հնարավորություն ենք տալիս նրան, եւ որն էլ ընտրի, հաստատ դեմ չենք լինի»,-ասել է Նոնան:

Դավիթ Հակոբյանի եւ Նոնա Թելոյանի որդու 1-ամյակին


Դերասանուհու խոսքով՝ Էդուարդի տարեդարձի օրը խորհրդանշական է նաեւ այն առումով, որ իրենք էլ դարձան մեկ տարեկան ծնողներ:).«Հյուրերը մեր ընկերներն ու հարազատներն էին. չէինք հրավիրել միայն որդուս դասընկերներին:): Չգիտեմ, թե այդ օրվանից մեր տղան ինչ հասկացավ, բայց համոզված եմ՝ նոր գույներ ավելացան նրա աչուկներում, եւ բոլորի սերն, անկասկած, զգաց»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հակոբ Քալաշյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW