×


Կարլա Բրունի, Քեյթ Միդլթոն, Միշել Օբամա. քաղաքական նորաձեւություն:)

Նորաձեւության մասին պատկերացումները հիմնականում կապված են մոդելների եւ դերասանուհիների հետ, սակայն նորաձեւ կարող են լինել նաեւ քաղաքականության հետ առնչվող կանայք:):  Ներկայացնում ենք քաղաքական աշխարհի յոթ ամենանորաձեւ կանանց:

Կարլա Բրունին


Միշել Օբաման առանձնանում է յուրահատուկ ոճով: ԱՄՆ առաջին տիկնոջ ամենասիրելի դիզայներներից է հնդիկ Նայեմ Քանը: Բարաք Օբամայի կինը ներկայանում է նաեւ “Ռալֆ Լորեն”, “Ալեքսանդր ՄաքՔուին”, “Թոմ Ֆորդ” եւ “Մարք Ջեքոբս” նորաձեւության տների առաջարկած հագուստներով:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կին Կարլա Բրունին նորաձեւության աշխարհի հետ կապված է արդեն երկար տարիներ. նախկինում մոդել է եղել ու հագուստ ընտրելու տաղանդ ունի: Կարլայի սիրելի բրենդը “Chanel’’-ն է, սակայն նրան հաճախ կարելի է տեսնել նաեւ “Christian Dior” ապրանքանիշի հագուստ կրելիս: Ի դեպ, Կարլա Բրունին եւս մեկ տաղանդ ունի. գեղեցկուհին նաեւ երգում է: Իր կատարումներից մեկն էլ առաջարկում ենք լսել ստորեւ:

Ռաջիվ Գանդիի այրի Սոնյան առանձնանում է իր համեստությամբ, որը զարդարում են  “Gucci”, “Giorgio Armani” եւ հայտնի այլ բրենդերը:):

Մոզա Նասերը


Պակիստանի արտաքին գործերի նախարար Հինա Ռաբանի Խարը համարվում է ամենանորաձեւ կանանցից մեկը, որը օրինակ է ծառայում շատ կանանց համար: Հնդկաստան կատարած այցերից մեկի ժամանակ Հինան հանրությանը ներկայացել է “Hermes Birkin” պայուսակով եւ “Roberto Cavalli” արեւային ակնոցներով: “Gucci eu Juicy Couture” բրենդը եւս անպակաս է Հինայի պահարանում:

Քաթարի Էմիրի երկրորդ կինը` գեղեցկուհի Մոզա Նասերը, մուսուլմանական աշխարհի ամենանորաձեւ կանանցից մեկն է: Ւ դեպ,  նա չի թաքցնում դեմքը: Մոզան օգտվում է  “Hermes”, “Chanel”, “Louis Vuitton”, “Burberry”, “Valentino Caravani” եւ հայտնի այլ բրենդերից, ինչն անում է  բարձր ճաշակով եւ նրբագեղությամբ:

Քեթրին Միդլթոնը


Մումբայի նախկին քաղաքապետի դուստր Շայինան դիզայներ է: Մի քանի ամիս առաջ աղջիկը հայտնել է, որ պատրաստվում է ներկայացնել զարդեղենի իր սեփական հավաքածուն: Միգուցե նրա ոճը տարօրինակ է թվում, սակայն Շայինան կրում է “Louis Vuitton” եւ հայտնի այլ բրենդերի հագուստներ:

Այս ցուցակը կիսատ կլիներ առանց Քեթրին Միդլթոնի` արքայազն Վիլյամի տիկնոջ:  Այս տարի Քեյթը ճանաչվել է Միացյալ Թագավորության ամենանորաձեւ կինը` առաջ անցնելով Քեյթ մոսին: Միդլթոնն էլեգանտ է, նրբագեղ, ռոմանտիկ եւ համեստ, իսկ հայտնի բրենդերի հագուստները եւս անպակաս են իր պահարանից:

Կարեւոր է հիշել, որ բրենդամոլ լինել դեռ չի նշանակում լինել նորաձեւ: Գտեք ձեր ուրույն ոճը եւ մի վախեցեք թելադրել ձեր նորաձեւությունը. կինն է ներկայացնում զգեստը, եւ ոչ թե հակառակը ;):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Style

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW