×


Նորոն՝ սիրային իր նոր հոլովակի գլխավոր հերոս

Արմինկայի հետ «Սեր ու տարիներ» զուգերգի տեսահոլովակից հետո Նորոն պատրաստվում է նոր աշխատանք ներկայացնել երկրպագուներին: «Հայա-հայա»` այսպես է կոչվում նրա նոր երգը, որի հիման վրա նկարահանված հոլովակի պրեմիերան նախատեսված է մարտի 17–ին:

Այս անգամ երգիչը համագործակցել է Ավետ Բարսեղյանի հետ, ով էլ գրել է նոր երգի խոսքերը, երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, իսկ գործիքավորումը  կատարել է «Artur&Bina» փրոդաքշնը:

Նորոյի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, նկարահանումներն արվել են Լոս Անջելեսում՝ մեկ ամբողջ օրվա ընթացքում: Ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է Նորոն, հերոսին մարմնավորում է հենց ինքը.«Տղայի եւ աղջկա գեղեցիկ սիրո պատմություն է ներկայացված: Երգն էլ հանդարտ ու մեղեդային է»:

Նորոյի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Երգի անվանումը, ըստ երգչի, տարբեր կերպ կարելի է ընկալել. մի դեպքում այն աղջկա ազգությունն է մատնանշում, մյուս կողմից էլ երգին գեղեցիկ հնչերանգ հաղորդող ձայնարկություն կարելի է համարել:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նորոն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW