×


“Նոր ալիք” մրցույթի նախընտրական փուլի մեկնարկը տրվել է

Եթե երիտասարդ կատարող ես ու քեզ տաղանդավոր ես համարում, հավանականությունը մեծ է, որ կհետաքրքրվես հետեւյալ տեղեկատվությամբ. մեկնարկել է “Նոր ալիք” երաժշտական միջազգային փառատոնի հայաստանյան նախընտրական փուլը:

Մասնակցության հայտերն անհրաժեշտ է մարտի 1-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ներկայացնել “Արմենիա” հեռուստաընկերություն (Եղվարդի խճուղի 1): Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ փուլն անցած 3-ից 7 մասնակից կմեկնի Մոսկվա` մասնակցելու նախընտրական եզրափակիչ փուլին, որտեղ էլ կորոշվի “Նոր ալիք”-ում Հայաստանը ներկայացնող այս տարվա մասնակիցը:

“Նոր ալիք” մրցույթի նախընտրական փուլի մեկնարկը տրվել է


Հայաստանյան նախընտրական փուլի եզրափակիչ համերգը կկայանա այս ապրիլին` Երեւանում: Դրան ներկա կգտնվեն մրցույթի կազմում ընդգրկված ռուսական շոու-բիզնեսի կատարողներ եւ հաղորդավարներ: Հայաստան կժամանի նաեւ մրցույթի պաշտոնական ժյուրին, որին կմիանան ոլորտի հայաստանյան մասնագետներ եւ մրցույթի երաժշտական պրոդյուսերը:

Ի դեպ, հնարավոր է, որ այս տարի մրցույթն ընդունվածի պես չանցկացվի Յուրմալա քաղաքում:

Մինչ 2012-ի մրցույթի ընթացքին հետեւելը, առաջարկում ենք դիտել “Նոր ալիք 2011”-ում Հայաստանը ներկայացնող Էրիկի` մրցույթի շրջանակներում ելույթը:):

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW