×


“Նոր ալիք 2013”-ի հաղթող է դարձել կուբացի Ռոբերտո Կել Տորեսը

“Նոր ալիք 2013”-ի մրցութային երրորդ` եզրափակիչ փուլն երեկ էր` հուլիսի 27-ին: Երիտասարդ կատարողների միջազգային 12-րդ մրցույթի հաղթողի անունն արդեն իսկ հայտնի է, սակայն մրցանակաբաշխությունը տեղի կունենա վաղը` գալա-համերգի ժամանակ:

"Նոր ալիք 2013"-ի հաղթող Ռոբերտո Կել Տորեսը


Եվ այսպես, ծովափնյա Յուրմալա քաղաքում իրականացվող մրցույթի այս տարվա առաջատարը Կուբայի ներկայացուցիչ Ռոբերտո Կել Տորեսն է` 375 միավորով: Երկրորդ տեղը զբաղեցրել է Վրաստանից Սալոմե Կատամաձեն` 356 միավորով: Իսկ երրորդ հորիզոնականում վիետնամցի Վինհ Կուատն է` 354 միավորով:

Մերի Մնջոյանը 7-րդն է


Հայաստանի ներկայացուցիչ Մերի Մնջոյանը 344 միավորով 7-րդ հորիզոնականում է: Մեր մասնակիցը երեկ կատարել է Հայկոյի երաժշտությամբ ու Ռուբեն Մխիթարյանի խոսքերով “Ես ու միայն դու” ստեղծագործությունը: Անկախ արդյունքից, Մաշան մրցութային երեք օրվա ընթացքում բավական հաջող եւ գեղեցիկ ելույթներ է ունեցել, ինչի համար շնորհավորում ենք երգչուհուն:):

BRAVO.am
Լուսանկարները` "Նոր ալիք"-ի պաշտոնական կայքից 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW