Նունե Եսայան եւ Ավո Խալաթյան ամուսնական զույգի ընտանիքում շուտով երկրորդ երեխան կծնվի:): Այս մասին BRAVO.am-ին հայտնել է երգչուհին՝ նշելով, որ փոքրիկը լույս աշխարհ կգա հունվար ամսին:
Նունե Եսայանը հունվարին երկրորդ անգամ կմայրանա
Երգչուհու փոխանցմամբ` երեխայի սեռը դեռ հայտնի չէ, “իր, ամուսնու եւ որդու` Հենրիի համար կարեւոր չէ բալիկն աղջիկ կլինի, թե տղա”: Զույգի առաջնեկի եւ երկրորդ երեխայի տարիքային տարբերությունը կլինի 5 տարի:
Նունե Եսայանը նշել է նաեւ, որ այս առիթով ընտանիքում ուրախ ու բարձր տրամադրություն է տիրում. “Հրաշալի է... Սրանից բարձր տրամադրություն չգիտեմ էլ լինում է, թե ոչ”:
Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը Հենրիի հետ
Իր հղիության մասին, ինչպես երգչուհին է նշել, իմացել է մինչ Ստամբուլ մեկնելը. “Տեղի հայ համայնքի համար համերգիցս ստացած դրական էմոցիաները շատ են օգնել ինձ”: Նախքան փոքրիկի ծնվելը Նունե Եսայանը կշարունակի ստեղծագործական գործունեությունը, իսկ նորությունների մասին BRAVO.am-ը կտեղեկացնի:):
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները`BRAVO.am-ի, “EL Style “ ամսագրի եւ Նունե Եսայանի անձնական արխիվից


×
40,256






