Երեւանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց տեղադրված Ընթերցողի արձանի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Քանդակի հեղինակ Նուռը մեզ հետ զրույցում նշել է, որ առ այսօր իր ստեղծագործության վերաբերյալ միայն դրական կարծիքներ է լսում:
Դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ Նուռը
Արման Դավթյանն անդրադարձել է նաեւ մամուլում շրջանառվող այն լուրերին, թե “Ընթերցողն” իր տեսակի մեջ եզակի չէ.“Բազմիցս ասել եմ, որ ընթերցողի արձաններ այլ տեսակի ու այլ տեսքով կան, բայց ինտերնետային քոնթենթով արձան ոչ մի տեղ չկա, սա աշխարհում առաջինն է”:
Նուռը նստել է իր հեղինակած "Ընթերցողը" ինտերակտիվ արձանին
Իսկ սա նշանակում է, որ գտնվելով Ընթերցողի արձանի հարեւանությամբ` կարող եք այցելել karda.am կայքը եւ բեռնել ձեր սիրած գիրքը կամ կարդալ այն տեղում.“Այս քանդակը ստեղծելու իմ ոգեշնչման աղբյուրը եղել է գիրք կարդալը եւ այն ցանկությունը, որ բոլորն ընթերցեն: Արձանը պահպանելու համար այն հսկվում է երկու տեսախցիկով”:
Արման Դավթյանը` Նուռը (Լուսանկարը` Լուիզա Պետրոսյանի)
Դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ Նուռը BRAVO.am-ին նաեւ տեղեկացրել է , որ այժմ աշխատում է երկու նոր նախագծի վրա.“Մեկը կտեղադրվի Երեւանում, իսկ մյուսը դեռ պարզ չէ` որտեղ”:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նուռի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: